ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել սեփականաշնորհել ադրբեջանական ձեռնարկությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.ru-ն գրում է, որ ռուսական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել ադրբեջանական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը, ինչպես նաև ղարաբաղյան շրջանների վերականգնմանը: Այդ մասին ասված է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Իլհամի հանդիպման մասին  Կրեմլի կայքում։  Նյութում նշվում է նաև Ռուսաստանի և ադրբեջանի միջև երկկողմ արտաքին առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի և ապրանքաշրջանառության աճի մասին։ Օրակարգում տնտեսական կապերի ակտիվացումն է խոշոր առաջատար նախագծերի միջոցով։ Զեկույցում ասվում է, որ ռուս տնտեսական օպերատորները պատրաստ են ակտիվորեն մասնակցել ադրբեջանական պետական ​​ձեռնարկությունների սեփականաշնորհմանը և Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերականգնմանը։ Նյութում հատուկ շեշտվում է  վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ առևտրի աճի մասին։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը կազմել է 2933,5 մլն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,4%-ով), ռուսական արտահանումը 2019,4 մլն դոլար (աճը 10,4%), ներմուծումը 914,1 մլն դոլար (աճը 24,6%)։ Հիշեցնենք, որ Ալիևը Մոսկվա էր ժամանել Պուտինի հրավերով: Կողմերը քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։

Ադրբեջանի ղեկավարը նախկինում արդեն մի քանի անգամ հանդիպել էր Պուտինի հետ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահը ռուսական պետության ղեկավարի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով էր մեկնել  Մոսկվա և մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններին։ Հուլիսի 20-ին Մոսկվայում պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով առևտրի, ներդրումների և հումանիտար համագործակցության վրա։ Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի էր ունեցել հերթական երկկողմ հանդիպումը։ Ալիևի վերջին այցը Ռուսաստան կայացել էր 2021 թվականին դեկտեմբերի 28-ին։ Ադրբեջանի ղեկավարն այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել էր Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular