Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը. Ուկրաինայի սահմանապահ ծառայություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության կայքը:
«Թշնամու ռազմական տեխնիկան անցել է «Վիլչա» անցագրային կետը: Սահմանապահները ուկրաինացի զինծծառայողների հետ ընդունել են մարտը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ժիտոմիրի սահմանապահ ջոկատի «Մլաչեւկա» սահմանապահ ծառայության տեղակայման վայրի ուղղությամբ կրակել են գրադից: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում նշել են, որ սահմանապահ ստորաբաժանումները իրավիճակից ելնելով վերատեղակայվում են իրենց պահեստային դիրքերում եւ գործում են Ուկրաինայի զինված ուժերի եւ Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ:
Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինացի զինվորականները հետ են մղել տնակային գրոհը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը:
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնում է, որ Խարկովի ուղղությամբ ծանր մարտեր են ընթանում: