ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռահարվածին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների ներքո: Այդ մասի հաղորդել են Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի սահմանապահ ծառայության վարչությունում:

«2022 թվականի փետրվարի 24-ին ժամը 11-ին Ազովի ծովի ջրատարածքում Ռուսաստանի «SGV-FLOT» եւ “SERAPHIM SAROVSKIY” քաղաքացիական բեռնանավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռահարվածին: Կրակ են բացել Մարիուպոլի կողմից»,-պատմել են գերատեսչությունում:

Գնդակոծության հետեւանքով “SGV-FLOT”-ի նավթաբեռը վնասվածք է ստացել, նավի վրա հրդեհ է բռնկել, թիմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է: Կրակը հաջողվել է մարել, երկու նավերը շարունակում են երթեւեկությունը:

Վիրավոր նավաստուն տարհանելու եւ օգնություն ցուցաբերելու համար ուղարկել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանային պահպանության կատերներ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular