ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը չի արձագանքում ադրբեջանական սադրանքին, բայց քրգործեր է հարուցում ցուցարարների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ադրբեջանցի Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամադովը ադրբեջանցի չէին լինի, եթե մի սադրանք չիրականացնեին։ Նրանք հաջողացրել են այցելել Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթ», ապա լուսանկար են տարածել սոցիալական ցանցերում։

«Մենք այցելեցինք Կապույտ մզկիթ։ Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։ Չնայած պատերին այլ պետության մասին գրություններին՝ մզկիթի պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն են։ Հուսով ենք, որ այս մզկիթում իրական տերերը շուտով կկարողանան կատարել իրենց աղոթքը։ Ի վերջո, ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի նպատակներով են, և դրանք լսվում են»,- գրել է Միրկիշիլին։

Ադրբեջանական այս սադրանքին Հայաստանի գործող իշխանությունները չեն արձագանքել, փոխարենը արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

«Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են։ Ո՞վ կարող է կարդալ դրանք։ Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է»,– ասված է ՀՀ-ում Իրանի դեսպանատան գրառման մեջ։

Հայաստանի իշխանությունները նաև չեն պարզաբանել, թե ինչպես և ում ուղեկցությամբ են ադրբեջանցիները հայտնվել իրանական մզկիթում, ինչու է ԱԱԾ-ն կամ ոստիկանությունն ուղեկցել նրանց։ Փոխարենը, ՀՀ ոստիկանությունը խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցել ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած 25 քաղաքացիների նկատմամբ։ Վերջիններս մինչդեռ ահազանգում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բիրտ, անօրինական և անհամաչափ ուժ են կիրառել, ակցիայի ընթացքում նույնիսկ երիտասարդներից մեկի թևն է կոտրվել։ Ոստիկանական բռնությունները դատապարտել են նույնիսկ փաշինյանական վարչախմբին լոյալ իրավապաշտպանները, արձանագրել, որ իրավապահների գործողությունները խնդրահարույց են։ Ըստ էության, Հայաստանի գործող վարչախումբը «մուրճը» կարողանում է օգտագործել միայն երկրի ներսում, սեփական քաղաքացիների դեմ։ Թշնամու հետ հարաբերություններում փաշինյանական խառնամբոխն իրեն պահում է վախվորած և խեղճացած։

Սերոբ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular