ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիեննայում կհանդիպեն Քըլըչն ու Ռուբինյանը․ նոր զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր կայանալու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացների երկրորդ հանդիպումը։ Այն կայանում է աշխարհաքաղաքական չափազանց կարևոր և վտանգավոր զարգացումների, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ինչը լրացուցիչ լարվածություն կարող է առաջացնել բանակցություններում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններից ժամեր առաջ հայտարարել է՝ Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, եթե Երևանը հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին։

«Եթե Հայաստանը հավատարիմ մնա բանագնացների մակարդակով նախաձեռնված գործընթացը շարունակելու գաղափարին, մեզ համար այլևս չեն կարող փակ սահմաններ լինել: Մարդկային շփումների ամրապնդման համար որոշեցինք վերականգնել երկրների միջև ուղիղ չվերթները: Այս ամսվա սկզբին մեկնարկեցին Ստամբուլ-Երևան կանոնավոր թռիչքները», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի և այդ գիտակցումով իրենք անկեղծ ջանքերով Հայաստանի հետ կարգավորման գործընթաց են սկսել: Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կողմ է այս քայլերին:

«Անկարան գոհ է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար կամք է ցուցաբերում և ակնկալում ենք, որ հայկական կողմը կշարունակի իր դրական մոտեցումը», - ընդգծել է նա։

Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն էլ Վիեննա մեկնելուց առաջ այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, հույս հայտնել, որ հարաբերությունների կարգավորման ճանապարհին երկու երկրների համար էլ դրական զարգացումների հող պիտի նախապատրաստվի՝ երկկողմանի ստանձնած առողջ քայլերով։ Հայկական կողմը շարունակում է պնդել, թե որևէ նախապայման չկա բանակցություններում, ինչը, սակայն համոզիչ չէ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ հայ հանրության համար։ Այսօրվա բանակցություններից է կախված՝ արդյո՞ք արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն մարտի 11-ից 13-ը թուրքական Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ։ Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումից հետո պաշտոնական Երևանի դիրքերն էլ ավելի են թուլացել տարածաշրջանում, և Հայաստանը հայտնվել է բարդագույն խնդրի առջև։ Սպասենք նոր ու վտանգավոր զարգացումների։

Մանվել Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular