ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է ամբողջ երկրով ռազմական դրություն մտցնելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվում, Զելենսկին ասել է, որ երկրի ռազմական ողջ հատվածը, ինչպես նաև անվտանգության ծառայություններն աշխատում են և հորդորել է խուճապի չմատնվել։

«Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը», – ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular