ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր Վայսբիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս գարեջրագործության պատմաբանները չեն կարող վստահորեն ասել, թե ինչպես է առաջացել Վայսբիրը՝ Բեռլինյան Սպիտակ գարեջուրը: Հուսալիորեն միայն հայտնի է, որ ցորենից գարեջուր ինքնին առաջին անգամ եփվել է դեռ միջնադարում Բոհեմիայում, որը գտնվում է Բեռլինից հարավ-արևելքում: Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Վայսբիրը հայտնվել Բեռլինում և այնտեղ վերածվել բոլորովին նոր տեսակի գարեջրի։

Ըստ մի տեսության Բեռլինյան Սպիտակ գարեջուրը առաջացել է Սաքսոնիայում աճեցված մի գարու տեսակից։ Մյուսները վստահ են, որ Վայսբիր գարեջուրը Բեռլին է հասել հուգենոտների շնորհիվ։ Կան նաև նրանք, ովքեր պաշտպանում են այն տեսությունը, որ այդ տեսակի գարեջուրը ծագել է հենց Բեռլինում՝  բոհեմական գարեջրագործներից անկախ: Եվ նրանք դրա ապացույցներ ունեն. կա 1642 թվականի փաստաթուղթ, որտեղ նշվում է գարեջրի այդ տեսակի մասին և կա պնդում, որ այն հորինել են Բեռլինում։

Ինչ էլ որ լինի, բայց 19-րդ դարի սկզբին Վայսբիրը դարձել էր առանձնահատուկ հարգված այնպիսի գարեջրի տեսակ, որն արտադրվում էր 700 գարեջրի գործարաններում։ Այնուամենայնիվ, ավելի ուշ գարեջրի այդ տարատեսակը սկսել է կորցնել ժողովրդականությունը և այսօր այն արտադրում է միայն SCHULTHEISS գարեջրի գործարանը, որը պատկանում է գերմանական խոշորագույն BRAU UND BRUNNEN ընկերությանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Բեռլինի Սպիտակը՝ Վայսբիրը: Թերևս ամենաուշագրավ հատկանիշը, որն ազդում է ըմպելիքի համի վրա, այն է, որ խմորումը տեղի է ունենում ոչ միայն խմորիչի, այլ նաև կաթնաթթվային բակտերիաների օգնությամբ։ Այդ առումով այս գարեջրին ամենամոտ տեսակը բելգիական Գյոզն է։ Վայսբիրն ունի բնորոշ թթու համ՝ մրգային նոտաներով և ածխածնի երկօքսիդի բարձր պարունակություն: Ալկոհոլի պարունակությունը ցածր է՝ ընդամենը 2,5-2,7%։ Հաճախ գարեջրին խմելուց առաջ օշարակ են ավելացնում, որպեսզի այն ավելի քիչ թթվային լինի: Գարեջրի այս տեսակը պատրաստվում է ցորենից (մինչև 30%), գարուց և շագանակագույն ածիկից։ Նախկինում եղել է երկու տարատեսակ (թույլ և ուժեղ թնդության), բայց ներկայումս արտադրվում է բացառապես «թեթև տարբերակ»-ը։ Բեռլինի Սպիտակը մատուցվում է հատուկ գնդաձև բաժակներով, որոնք կարող են տեղավորել երկու շիշ գարեջուր (այն լցնում են 0,33 լիտրանոց շշերի մեջ)։ Նման բաժակներն օգտագործվում են այն պատճառով, որ այս գարեջուրը շամպայնից ոչ վատ է փրփրում։ Ի դեպ, Նապոլեոնը 1809 թվականին Բեռլինը գրավելուց հետո սկսել է գարեջրի այդ տեսակը անվանել «հյուսիսի շամպայն»։ Հատկանշական է, որ ինչպես շամպայնը, այնպես էլ այս գարեջուրը կարելի է պահել բավականին երկար՝ մինչև 5 տարի։ Միաժամանակ խմիչքի համն ու բույրը տարիների ընթացքում դառնում է ավելի ինտենսիվ։

Ներկայումս իսկական Վայսբիր գարեջուրը պաշտպանված է օրենքով և կարող է արտադրվել միայն Գերմանիայի մայրաքաղաքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular