ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2020-2021 թթ. Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն (amicus briefs):

Սա 2016թ. առաջին անգամ ներդրված ամբողջությամբ նոր պրակտիկա է:

Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:

2020-2021 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների ժողովածուն վերաբերում է հաստիքների կրճատումների դեպքում աշխատողներին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տալու համար անհրաժեշտ չափանիշների բացակայությանը, հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարձատրության չափին, հանրային բուհերի կառավարման խորհրդի կազմի ձևավորման համամասնությանը, Բարձրագույն դատական խորհրդին համապատասխան մասնագիտացման դատավորներ առանձնացնելու հայեցողական լիազորություն վերապահելուն, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների՝ օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները և իրենց դիտորդների (ԶԼՄ ներկայացուցիչների) սուբյեկտիվ իրավունքի խախտումները վարչական և դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայությանը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդին դիմելու՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հնարավորություն նախատեսելուն և այլ հարցերի:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020-2021 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների վերլուծության ու համակարգման աշխատանքներն իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնը:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների հրապարակումը տեղեկագրերի տեսքով շարունակական գործընթաց է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է «2018-2019 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիրը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular