ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող կարգավորումներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հեղինակը նշել է, որ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով եւ չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում: Զինծառայողները հաճախ վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթի տանը, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում եւ այդ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում:

Այսինքն, զինծառայողները ներկայացնում են սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը, իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են՝ բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի առնչությամբ 81 քրեական գործեր են հարուցվել, դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ առանց օրենսդրական կարգավորման քրեական գործերի թիվը կարող է անընդհատ աճել:

Պատգամավորն առաջարկում է այլեւս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Հարակից զեկույցում պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը տվել է բացասական եզրակացություն` այն հիմնավորմամբ, որ կա լրամշակման կարիք: Նա առաջարկել է բացասական եզրակացություն տալ նախագծին: Պատգամավորը բարձրացրել է նաեւ փոխհատուցվող գումարի չափը վերանայելու հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության տեսակետը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների  բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծի վիճահարույց կետերին, մատնանշել նաեւ բարեփոխման դրական կողմերը: Առաջարկվել է փոխհատուցումը դիտարկել զինծառայողին տրվող լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Մտահոգություն է հնչել, որ խնդրի լուծման այդ տարբերակից որոշ զինծառայողներ կօգտվեն՝ իրենց բնակարանը գրանցելով ուրիշի անվամբ, իսկ նրանք, ովքեր նման քայլի չեն դիմի, չեն օգտվի այդ փոխհատուցումից: Դա անհավասար պայմաններ կստեղծի զինծառայողների միջեւ: Կարծիք է հնչել, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն զինծառայողների կողմից նման խարդախությանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ: Որպես խնդրի հիմնական լուծում՝ կարեւորվել է սպայական ավանների ընդլայնումը, անդրադարձ է եղել նախաձեռնության սոցիալական ու անվտանգային բաղադրիչներին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ պետք են լուծումներ, որոնք զինվորականներին չեն ներքաշի խարդախության մեջ:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular