ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այսօրվանից նոր օմբուդսմեն ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանն այսօրվանից նոր օմբուդսմեն ունի․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ավարտում է իր վեցամյա առաքելությունը՝ պաշտոնն ու գրասենյակը փոխանցելով նոր օմբուդսմենին։ Արման Թաթոյանն, ի դեպ, ՀՀ չորս օմբուդսմեններից միակն էր, ով պաշտոնավարել է ամբողջ ժամկետով։ Այսօրվանից այդ պաշտոնը կզբաղեցնի արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ով գործող վարչախմբի ներկայացրած թեկնածուն է, ուստի և պաշտպանելու է ոչ թե շարքային քաղաքացիների, Ադրբեջանի վայրագություններից տուժածների, իշխանության կողմից հետապնդվողների, այլ միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի շահերը:
 
Թաթոյանն այսօր մամուլի ասուլիս է տվել, թվային տվյալներ ներկայացրել ՄԻՊ գործունեության վերաբերյալ։ Վերջին յոթ տարում, նշենք, եռակի ավելացել են ՄԻՊ գրասենյակից փոխանցված դիմում-բողոքները, իսկ թեժ գծին արված զանգերը՝ գրեթե յոթ անգամ։ Այս ամենը վկայում է, որ Թաթոյանին հաջողվել էր վստահելի օմբուդսմեն դառնալ հանրության աչքում։ Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո նրա գործունեությունը լրջորեն խաթարել էին գործող վարչախմբի անդորրը։
 
Փաշինյանական պաշտոնյաները քանիցս Արման Թաթոյանին մեղադրել էին քաղաքական կողմնակալութան մեջ, երբ վերջինս ընդամենը պաշտպանել էր ադրբեջանցիների հարձակումներից տուժածներին, արձանագրել գործող իշխանության անգործությունը։ Վաղվանից այլևս Արման Թաթոյանը մասնավոր անձ է, ով կաշկանդված չի լինի պաշտոնի սահմանափակումներով։ Նա ինքը դեռ չի հայտնել, թե ինչ ծրագրեր ունի, սակայն կարելի է ակնկալել, որ կբացահայտի որոշ մանրամասներ, կներկայացնի փաշինյանական իշխանության ապօրինությունները։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը զրկվեց իր միակ արդյունավետ աշխատող պաշտոնյայից՝ փոխարենը ստանալով գորշ, անդեմ ու անհայտ մեկին, ում միակ արժանիքը բոլոր իշխանություններին անձնվիրաբար ծառայելն է եղել։
 
Նարեկ Հայրապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular