Կանադան զենքի նոր խմբաքանակ է մատակարարել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան զենք նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Այդ մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը:
«Կանադայի զինված ուժերն այսօր իրականացրել են ռազմական օգնության երկրորդ մատակարարումը մեր ուկրաինացի գործընկերների օգնության համար»,- գրել է նա:
ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովն ավելի վաղ հայտարարել է, որ մեծ քանակությամբ սպառազիության մատակարարումները կարող են Կիեւին հրահրել Դոնբասում բացահայտ ռազմական բախման:
Նրա խոսքով, «մի շարք արեւմտյան երկրների կողմից Ուկրաինայի բանակի մատակարարումն այսպես կոչված պաշտպանական սպառազինությամբ ցուցադրում է այդ պետությունների քամահրական վերաբերմունքը շարքային ուկրաինացիների կյանքի նկատմամբ, որոնք երկրի արեւելքում գտնվում են հակամարտության երկու կողմերում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: