Պուտինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերն այլեւս գոյություն չունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանն այս ամբողջ ընթացքում շահագրգռված էր Մինսկի պայմանավորվածությունների իրագործմամբ, քանի որ այդ փաստաթուղթը փոխզիջման արդյունք է։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը հավելել է, որ Մինսկի համաձայնագրերն այլեւս գոյություն չունեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուստի եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված էինք այդ Միջոցառումների իրագործմամբ, քանի որ դա փոխզիջման արդյունք է», - ընդգծել է երկրի ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության անունից այս փաստաթղթի հեղինակների թվում էր։
Ուկրաինայի իշխանությունները հրապարակավ հայտարարեցին, որ չեն կատարի Մինսկի պայմանավորվածությունները, Ռուսաստանի Դաշնությունը Դոնբասի ժողովրդի ցեղասպանությունն այլեւս չի կարող հանդուրժել։
Կիեւը ի չիք դարձրեց Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու բոլոր ջանքերը, դրանք «սպանվեցին» Ուկրաինայի ղեկավարության կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումից շատ առաջ, հայտարարել է Պուտինը:
«Բոլոր մնացած տարիներին ... Կիեւի ներկայիս իշխանությունների ջանքերով ամեն ինչ զրոյացվեց: Մինսկի համաձայնագրերը Դոնբասի ժողովրդական հանրապետությունների երեկվա ճանաչումից շատ առաջ են սպանվել։ Եվ ոչ մեր, ոչ այս հանրապետությունների ներկայացուցիչների կողմից, այլ՝ Կիեւի ներկայիս իշխանությունների կողմից»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Եվրոպան չկարողացավ Կիեւին ստիպել իրականացնել «Մինսկ-2»-ը, ուստի այլ ելք չկար, քան ԿԺԴՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը: