ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմավարական օբյեկտ. Հայաստանում Վեդիի ջրամբարում լայնածավալ շինարարություն է ընթանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv–ն գրում է, որ Հայաստանում՝ Արարատյան դաշտի հարավում, կառուցվում է Վեդիի ջրամբարը։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտը սկսել է կառուցվել դեռևս 2017 թվականին, սակայն տարբեր պատճառներով դրա գործարկումը հետաձգվել է։ Այժմ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է։

Շերտ առ շերտ քարի, կավի, ավազի և այլ նյութերի օգնությամբ կառուցվում է պատնեշ, որի կեսից ավելին արդեն պատրաստ է։ Շինարարության ավարտին այն կհասնի 85 մետր բարձրության, ի դեպ, դա կլինի Հայաստանի ամենաբարձր ամբարտակը։ Այժմ աշխատանքներ են տարվում միայն ամբարտակի վրա։ Շինարարները երաշխավորում են ուժ և ամրություն: Ջուրը ամբարտակով չանցնելու համար կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ։  «Մենք նախ այդ տեղամասից հանել ենք ամբողջ անորակ հումքը և կատարել կոնկրետ աշխատանքներ։ Հետո մի տեսակ վարագույր են պատրաստել, որի խորությունը 60 մետր է։ Նրա շնորհիվ է, որ մենք ջրամբարից ջրի կորուստ չենք ունենա»,- պատմել է Վեդիի ջրամբարի շինարարության տնօրեն Սերգեյ Սերեդան։ Արդեն պատրաստ են ջրամբարի պատերի բետոնե սալերը, փոթորկհեղեղային կոլեկտորը՝ ավելորդ ջուրը բաց թողնելու համար, և դրա բացթողման թունելը։ Մնում է խողովակների տեղադրումը, որոնցից մեկը ջուրը կհասցնի դաշտեր, երկրորդը կլինի վթարային, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում ջրամբարը դատարկելու համար։ «Դա 36 կիլոմետր խողովակ է։ Ոռոգման համակարգը բաղկացած է չորս ճյուղերից: Ջուր կմատակարարվի Արարատյան դաշտի 3200 հեկտար հողատարածքին ու ջրով կապահովի ութ համայնքի»,- ասել է Վեդիի ջրամբարի և ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Ջրառ կիրականացվի երկու գետերից՝ Խոսրովից և Վեդուց։ Հիմա ջուր ​​վերցվում է Սևանա լճից և պոմպակայաններով մատակարարվում է ֆերմերներին։ Բայց ջրամբարը շահագործման հանձնելուց հետո ոչ միայն Սևանի էկոլոգիայի պահպանման հարցը կլուծվի, այլ նաև երկիրը տարեկան կտնտեսի մինչեւ 19 մլն կվտ էլեկտրաէներգիա։ «Սևանից ավելի քիչ ջրառ կիրականացվի, այնտեղ մակարդակը կբարձրանա, էկոհամակարգը կվերականգնվի։ Տեղի կունենա նաև ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ներդրում, ինչը կբերի ջրի խնայողության»,- ասել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանը։

Ջրամբարի տարածքը 120 հա է։ Մինչեւ երկու միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա վերջին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular