ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ ՔՊ-ականները թող վեր կենան ու գան Արցախ, մի քանի օր մնան ու տեսնեն, թե ինչ է կատարվում». Շուշիի քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին:

Քննարկելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին։

168.amի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով ՔՊ-ի այս դիրքորոշմանը, նախ նշեց, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրումը ՀՀ իշխանությունը պետք է դատապարտեր դրա ստորագրումից րոպեներ անց, ոչ թե սպասեին՝ մեկ տարի անցներ, այնուհետև դեմ քվեարկեին դրա դատապարտմանն ուղղված հայտարարության նախագծին և իրենց քայլը հիմնավորեին անիմաստ պատճառաբանություններով։

«Պարզ է, որ այսօր ՀՀ իշխանությունը Հայաստանին տանում է դեպի թրքացման, հետևաբար՝ ՔՊ-ն այդ նախագծին պետք է դեմ քվեարկեր։ Այդ ՔՊ-ականները թող վեր կենան ու գան Արցախ, գան մի քանի օր մնան այստեղ ու տեսնեն, թե ինչ է կատարվում։ Երեկ, օրինակ, թշնամին Շուշիից կրակում էր Շոշ գյուղի վրա։ Արցախում ապրող երեխաները, կանայք այդ կրակոցների ձայները լսում են, թող ՔՊ-ականները գան, մնան, մի օր էլ իրենք լսեն։ Նստել են խորհրդարանում, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, ապահով նստած, բարձր աշխատավարձեր են ստանում, դրա համար էլ դեմ են քվեարկում։ Հիմա իրենք ինչ անում են՝ թրքամետ քայլեր են, այդ թվում՝ հայտարարությունները։ Ես իսկապես չեմ հասկանում, թե մեր ազգի հետ ինչ է կատարվում, գնում են դեպի թուրքի պաշտպանություն։ Այսքան զոհ ու կորուստ տալուց հետո ադրբեջանցին ի՞նչ գործ ունի՝ գա Երևան ու ինչ-որ բաների մասնակցի։ Շատ վատ է լինելու, եթե մեր ազգը չարթնանա, ինչպես արթնացել էր 1988 թվականին»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա, այսօր, երբ արցախցին որևէ բան է խոսում, սկսում են քննադատել ու սարքել պատիվ չունեցող, մինչդեռ անպատիվ մարդիկ ամեն տեղ էլ կան, բայց երբ արցախցին քննադատում է իշխանությունների այս կամ այն քայլը, անում է միայն ու միայն երկրի համար։

«Արցախցիների հասցեին քննադատություներ հնչեցնողներն այս կամ այն կառույցից ֆինանսավորվում են ու նպատակ ունեն ազգին պառակտել։ Սկզբում եկան՝ սև ու սպիտակ արեցին, հիմա էլ արցախցի ու հայաստանցի են անում։ Արցախցուն կամ Ռոբերտ Քոչարյանին ասում են ալբանացի, թե դա որտեղի՞ց են վերցրել, այդ ազգը հիմա գոյություն չունի, հիմար-հիմար զրույցներ են անում։ Ալբանացի են ասում այն ժամանակ, երբ ունեինք ազատագրված, ապահով Արցախ։ Այսօր ի՞նչ է կատարվում Արցախում, թող իշխանությունը գա՝ իր աչքով տեսնի։ Չնայած արցախցին սա հանդուրժողը չէ, բայց պետք է գիտակցենք, որ չպետք է ուշանանք, ու ավելի վատ բաներ կատարվի»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի հիմնավորումներին, որ «Հայաստան» խմբակցության բերած նախագծին կողմ քվեարկելը չի բխում իրենց հայտարարած խաղաղության օրակարգից, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ ադրբեջանցիներն այն ազգն են, որոնց հետ հնարավոր չէ խաղաղ ապրել կամ վստահել, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նրանց հետ խաղաղ կարող են ապրել։

«Դարեդար այդպես է եղել, նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ այդ լարվածությունը եղել է, որն այսօր ավելի է սրվել։ Եթե այս վիճակով էլ Արցախը մնա, սա էլ է դաժան ճակատագիր, պատկերացրեք, որ գնում ենք Շոշ գյուղ, թշնամին Շուշիից կարող է քար վերցնել ու գլորել, այսպես հնարավոր չէ։ Հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, որ սրանք չկրակեն, բայց կրկին շարունակում են կրակել՝ ուղղակի սրանց մռթին պետք է մի հատ խփել, որպեսզի սսկվեն, սրանց պետք է մեկ անգամ վախեցնես, որ այդպես չշարունակվի»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»  Էրդողանն ու Ալիևը ստորագրել են 2021 թվականի հունիսի 15-ին։ Հռչակագիրը ստորագրվել էր այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Արցախի Հանրապետության քաղաք Շուշի, որն այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular