ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը Հնդկա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարտահրավեր է նետում Չինաստանին. Պեկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բացահայտ մարտահրավեր է նետում Չինաստանին: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավար Վան Ին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

«Վերջերս ամերիկյան կողմը ներկայացրեց այսպես կոչված նոր Հնդկա – խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը՝ Չինաստանը բացահայտորեն համարելով գլխավոր մարտահրավերը տարածաշրջանում: Բացի դրանից, Տայվանի միջոցով Չինաստանի դիմադարձման սկզբունքի ներառման փորձը Միացյալ Նահանգների տարածաշրջանային ռազմավարությունում թյուր ազդանշան է Չինաստանի դիմադարձան եւ ճնշման մասին»,- մեջբերում է Վան Իի խոսքը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի կայքը:

Վան Ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշ պաշտոնատար անձանց՝ Չինաստանի հետ երկարաժամկետ խիստ մրցակցության կոչերը կարող են վերաճել «համընդհանուր առճակատման» երկու երկրների միջեւ: ԱՄՆ-ում որոշ պաշտոնատար անձինք Չինաստանի հետ երկարաժամկետ սուր մրցակցության կոչ են անում, որը, միանգամայն հավանական է, կարող է վերաճել համընդհանուր առճակատման Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular