ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նախկին նախագահների նկատմամբ, իսկ ՀՀ իշխանությունը լռում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ադրբեջանի զինդատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ Էմիլ Թաղիևը հայտարարել է, թե Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ադրբեջանցի պաշտոնյան ակնհայտ կեղծ տեղեկություններ է տարածել՝ իբր Քոչարյանն ու Սարգսյանը տարիներ շարունակ կոչ են արել վտարել ադրբեջանցիներին Արցախից, հրկիզել նրանց տները։

Այն, որ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս վախեցած են նախկին նախագահներից, գաղտնիք չէ, Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հիշատակել է Քոչարյանին և Սարգսյանին, տարփողել, թե ինքը հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ նախկին նախագահներին։

ՀՀ նախկին նախագահների դեմ հետախուզում հայտարարելը պետք է գործող իշխանությունների համար հրաշալի առիթ դառնար սեփական դեմքը փրկելու։ Փաշինյանական վարչակազմը, անկախ նախկինների հետ իր ունեցած տարաձայնություններից, կարող էր իր ձայնը բարձրացնել նման որոշման դեմ, պաշտպաներ ՀՀ պետական շահն ու պետական հաստատությունների հեղինակությունը։ Մինչդեռ գործող իշխանությունները բառ անգամ չեն արտաբերել այդ կապակցությամբ։ Միգուցե, նրանք էլ են շահագրգիռ, որ Ադրբեջանը հետախուզում հայտարարի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ մանրախնդրություն։

«Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը: Ո՛չ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից, և ո՛չ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին»,- ասվում է երրորդ նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ Երբ ավելացնելու ոչինչ չկա։

Վահագն Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular