ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աշխարհակարգում Հայաստանին վերապահված է մանրադրամի դերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը: Իր երկար ուղերձում Պուտինը բազում հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու պիտի Ռուսաստանը ճանաչի ուկրաինական երկու տարածքների անկախությունը, ապա առաջարկել է Ռուսաստանի խորհրդարանին վավերացնել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը: Ըստ էության, Ռուսաստանը կոշտ մեթոդներով գնում է դեպի նոր աշխարհակարգի ստեղծում, որտեղ նորանոր ցնցումներ են սպասվում ոչ միայն Ռուսաստանին, Եվրոպային և Միացյալ Նահանգներին, այլ նաև ու ավելի շատ փոքր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։

Նոր աշխարհակարգում Հայաստանին վերապահված է մանրադրամի դերը, իսկ ՀՀ գործող իշխանությունները պարզապես վերածվել են ՌԴ կամակատարների՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների հռչակումից առաջ տարօրինակ մի հաղորդագրություն տարածվեց։ Հայաստանի կառավարությունից հայտնեցին, թե կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա։ Այսօր ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը նաև հայտնել էր, թե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն արդեն այսօր։

Փաստացի, այդ հռչակագրի ստորագրումից հետո Հարավային Կովկասում Հայաստանն այլևս ՌԴ միակ դաշնակիցը չի լինի։ Ավելի ճիշտ, Հայաստանն այլևս դաշնակից չէ շատ վաղուց։ Եվ արդեն բնավ էլ տարօրինակ չի հնչում ՌԴ Պետդումայի ԱՊՀ համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի՝ երեկ արած հայտարարությունը․ «Միութենական պետությանը կարող են միանալ Ղրղզստանը, Հայաստանը, որոնք գիտակցում են, որ չունեն բավարար անվտանգություն՝ սեփական գոյության համար»։

Նիկոլ Փաշինյանի ապիկար կառավարման հետևանքով Հայաստանը վերածվել է ՌԴ վասալի, որի իշխանությանը կանչում են Մոսկվա՝ նոր հրահանգներ իջեցնելու նպատակով։ Շատ փորձագետներ կանխատեսում են, որ Փաշինյանին Կրեմլում պարտադրելու են ճանաչել Լուգանսկն ու Դոնեցկը, իսկ փոխարենը որևէ մեկը չի ճանաչելու Արցախի անկախությունը։ Արտաքին քաղաքականության մեջ վարչախմբի գործած սխալները, ճակատագրական թերացումներն ու անգործությունը կամ հանցավոր գործունեությունը դեռ երկար ու վատթարագույն հետևանքներ կունենան Հայաստանի համար։

Գևորգ Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular