ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմից՝ «через нехочу» վերաբերմունք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրքերը Վաղարշակ Հարությունյանի անվան շուրջ դեռ շարունակվում են անգամ երազանքին հասնելուց՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո։ Ինչպես տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, այնպես էլ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից «через нехочу» վերաբերմունքի դրսևորումը։ Սա նկատելի է անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում։

No description available.

Եվ այսպես, փետրվարի 18-ին Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։ Ըստ տեղեկությունների, հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չի անցել, ավելին՝ անհասկանալի պայմաններում է կազմակերպվել՝ կարծես սոսկ «գալոչկա» դնելու համար, ինչը նկատելի է անգամ պաշտոնապես հրապարակված լուսանկարից։ Նույն օրը երեկոյան դեսպանության պատերի ներսում (չգիտես ինչու` 3 շաբաթ անց) դեսպանն անցկացնում էր պաշտոնական ընդունելություն ՀՀ Բանակի օրվա առթիվ, որին ներկա չի գտնվել նույն ինքը՝ Ռուդենկոն, կամ ԱԳ որևէ այլ փոխնախարար։ Ընդ որում, ներկա չի եղել նաև ՌԴ ՊՆ ոչ մի փոխնախարար:

Սա դիվկորպուսում առնվազն տարօրինակ են համարում, ավելին՝ ասում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն, որտեղ ռուսական կողմից ոչ մի ելույթ չի եղել։ Ինչպես նշված է դեսպանության կայքէջում, ելույթ է ունեցել դեսպանը և դեսպանության ռազմական կցորդը, երկուսն էլ ՝ կարդալով։ Սա դիվանագիտական շրջանակներում համարում են լուրջ ակնարկ ռուսական կողմից:

Բայց... ոչ միայն ռուսական կողմից։ «Փաստի» տեղեկություններով, Ռուսաստանում լուրջ կշիռ ունեցող՝ ծագումով հայ գործարարներ, գիտնականներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա չեն գտնվել, այդ թվում՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մի խոսքով, ԱԳՆ-ում խոսում են, որ հանդիպումն անցել է «մեժդուսոբոյչիկի» մակարդակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular