ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձիթողի վիճակ՝ Բյուրականի աստղադիտարանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բյուրականի աստղադիտարանում տիրող վիճակի մասին վերջին շրջանում ավելի ու ավելի մտահոգիչ տեղեկություններ են հրապարակվում: Մեկ անգամ չէ, որ նշվել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցում գիտական, նպատակային ու բովանդակային աշխատանքի բացակայության մասին։ Դրանից զատ, պարզվում է, ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Բյուրականի աստղադիտարանում 2020 թվականի վերջին ստուգումներ են կատարվել։ Մեր ունեցած տեղեկություններով, առերևույթ խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն այն փաստացի թաքցվել է, կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել:

Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա պարզվում է, որ բացահայտվել են բավականին խախտումներ ու չարաշահումներ, այդ թվում, մասնավորաբար, «Ռոսկոսմոս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման՝ բավականին խոշոր գումարով պայմանագրի առումով: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ Բյուրականի աստղադիտարանը ստուգվող ժամանակաշրջանում հսկիչ դրամարկղային մեքենա չի ունեցել, այն ձեռք է բերել միայն 2020 թ.-ի հուլիսին, այն դեպքում, երբ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, չի վարվել նաև այցելուների մուտքի հաշվառման մատյան կամ ցուցակ։

Սրանք ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումների մի չնչին մասն են միայն, դրանց քանակը բավական մեծ է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է մի կառույցում, որը միշտ եղել է մեր հպարտության առարկան, և որը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular