ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սպորտաձև ակվատլոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակվատլոն սպորտաձևը ըմբշամարտ է ջրի մեջ և ջրի տակ: Անվանումը առաջացել է երկու բառից՝ aqua - ջուր, athlon - պայքար:

Իգոր Օստրովսկին է համարվում  ակվատլոնի հիմնադիրը։ 1980-ական թվականներին նա աշխատել է Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտում որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ Օստրովսկին, լինելով պրոֆեսիոնալ ջրասուզակ, որոշում է համատեղել մենամարտի տեխնիկան ստորջրյա լողի հետ։ Երիտասարդներին դուր է եկել այդ նորամուծությունը և 1982 թվականի ապրիլին անց են կացվել առաջին մրցույթները։  1984 թվականին Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանում բացվել է Ակվատլոն ակումբը։ Հետո կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել 1985 թվականին ԽՍՀՄ առաջնությունում: Բանն այն է, որ տեխնիկական պատճառներով չեն կարողացել թթվածնով լիցքավորել մասնակիցների ստորջրյա հանդերձանքը, կոմպրեսորն էր խափանվել։ Առաջարկվել է մրցույթն անցկացնել առանց ակվալանգների։ Հետագայում հաջորդ առաջնությունում ևս որոշել են չօգտագործել ակվալանգները որպես մարզիկների սարքավորումներ։ Արդյունքում Ակվատլոնը դարձել է ավելի մատչելի, կանայք և երեխաներն են սկսել զբաղվել դրանով: 1993 թվականին Մոսկվայում անց են կացվել առաջին միջազգային մրցույթները, որին Ռուսաստանի հավաքականից բացի մասնակցել են Ուկրաինայի և Իսրայելի թիմերը։ Իսկ 1996 թվականին ակվատլոնը համաշխարհային ճանաչում  է ստացել, ստեղծվել է Ակվատլոնի միջազգային ասոցիացիան։ Հետո՝ 2002 թվականին Շչեկինո քաղաքն ընդունել է Եվրոպայի առաջին առաջնությունը։ 2008 թվականին ակվատլոնը դարձել է ստորջրյա սպորտի պաշտոնական առարկաներից մեկը։ 2009 թվականին Սանկտ Պետերբուրգում անց է կացվել աշխարհի առաջին առաջնությունը։

Հիմա ակվատլոնի երեք տարատեսակ կա՝ մարմնամարզական, սպորտային, մարտական: Մարմնամարզությունը ստորջրյա ակրոբատիկայի մրցույթ է։ Դրանք կարելի է իրականացվել նաև հատուկ սիմուլյատորների վրա: 

Սպորտային ակվատլոնի ամենատարածված տեսակն է: Մրցում են երկու մարզիկներ: Նպատակը հակառակորդի ժապավենը խլելն  է, որն ամրացված է ոտքի վրա կոճի հատվածում։

Մարտական ​​ակվատլոնը առավել հաճախ օգտագործվում է փրկարարների պատրաստման համար: Բացի այդ, դրանով զբաղվում են հատուկ ջոկատային լողորդները։ Այս դեպքում մարզիկները պետք է կարողանան օգտագործել դանակ, հատուկ տեխնիկա, որով կարող են հակառակորդին վնաս հասցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular