ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դպրոցներն ու բուհերը պետք է մրցեն գլոբալ մակարդակով, ոչ թե միմյանց հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։

Այս թեմայի մասին զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով ծրագրին` փորձագետն ասաց. «Շատ ողջունելի է, որ վերջապես ծրագիրը ներկայացվեց քննարկման, որովհետև սա պետք է արվեր 2016 թվականին, ու մենք վեց տարի է՝ չունեինք այս ծրագիրը, այնպես որ, երբ արդեն ինչ-որ մի բան դրվեց քննարկման՝ արդեն պետք է շատ դրական քայլ համարենք: Բուն փաստաթղթի մասով. նախ՝ ասեմ, որ փաստաթղթի 40 էջից 24-ը, այսինքն՝ մեծ մասը, նվիրված է իրավիճակի վերլուծությանը, որում բավական համոզիչ, թվերով հիմնավորված ցույց է տրվում, թե ինչ խնդիրներ ունենք մենք կրթության մատչելիության, որակի, արդյունավետության հետ կապված: Գրեթե բոլոր պարամետրերով խնդիրները ցույց են տրված, այսինքն փաստաթուղթը որոշ առումով կատարում է համակարգի ախտորոշումը: Առաջարկվում է տեսլական, որը, ճիշտն ասած, բավական ընդհանուր տեքստ է, ես կուզենայի, որ տեսլականը շատ ավելի խոսուն ու պատկերային լիներ, ոչ թե այդպես շատ ընդհանուր մի բան: Կարծում եմ, որ քննարկումների ժամանակ այստեղ բարելավում կարվի: Այնուհետև առաջարկվում է երեք, այսպես ասած, մոտեցում, որոնցով պետք է այդ ծրագիրն իրականացվի, դրանք են՝ ներառականությունը, կրթության արդյունավետությունը և կրթական ծառայությունների արտահանումը: Առաջին երկուսի մասին նախկին ծրագրերում էլ է շատ խոսվել, դրանք հայտնի բաներ են, բայց այս երրորդը՝ կրթական ծառայությունների արտահանումը՝ որպես առաջնահերթություն, առաջին անգամ է նշվում այս մակարդակի կրթական փաստաթղթում: Սա բավական հավակնոտ է. մի կողմից ես համաձայն եմ, որ այդպիսի բան լինի, որովհետև աշխարհն այսօր այնքան գլոբալ է, որ մեր դպրոցներն ու բուհերը պետք է մրցեն գլոբալ մակարդակով, ոչ թե միմյանց հետ: Այս իմաստով շատ ճիշտ է այդ թիրախը, բայց մյուս կողմից՝ բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք մենք մրցակցում: Այդ մրցակցության համար մեզ պետք են շատ ուժեղ տնտեսական հիմք, մեծ հնարավորություններ, որը չունենք: Ծրագրում շատ քննարկվող դրույթը կարող է լինել արդյունքների շրջանակը, այսինքն՝ այն, թե ի՞նչ է ուզում տեսնել նախարարությունը 2030 թվականին: Այստեղ բավական հավակնոտ բաներ են գրված, որոնց մեծ մասը չի կատարվելու:

Օրինակ բերեմ. նշվում է, որ 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում կլինի առնվազն 95%: Սա մի ցուցանիշ է, որը աշխարհի զարգացած լավագույն երկրները չեն կարողանում ապահովել, այնպես որ, սրա համար մեզ պետք են բավական լուրջ ներդրումներ: Վիճարկելի կարող է թվալ նաև այն, որ նշվում է, թե ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթության համակարգից: Այստեղ նորից հարց է առաջանում. իսկ ի՞նչ ենք անելու, որ այդպես լինի: Այս փաստաթղթում նախարարությունը նշում է, որ ավագ դպրոցում, այսինքն՝ 10-12-րդ դասարաններում, ունենք մոտավորապես 75% ընդգրկվածություն, ինչը նշանակում է, որ երեխաների զգալի մասը չի գնում ավագ դպրոց կամ քոլեջ, բայց այս ծրագրից պարզ չի դառնում՝ ի՞նչ ենք անելու, որ այդ երեխաները թողնեն իրենց աշխատանքը, մյուս խնդիրներն ու գան, նստեն դպրոցում դաս անեն»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular