ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միխեիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում մի շարք քրեական գործերով, վերստին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատշաճ բժշկական օգնություն։ Փետրվարի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ է անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների գործով:

«Այսօրվանից ես անժամկետ հացադուլ են հայտարարում: Այս հացադուլն այն բանի արձագանքն է, թե ինչպես է այս ռեժիմը վարվում ինձ ու իմ մարդկանց հետ, մեր մարդկանց հետ»,-ասել է Սահակաշվիլին՝ հանդես գալով դատարանի դահլիճում: Նախկին նախագահը պատմել է իր հացադուլի նպատակի մասին:

«Իմ պահանջը առողջության պահպանության համարժեք ապահովումն է, ինչպես դա պահանջում է Ժողովրդական պաշտպանի եւ «էմպատիա» կենտրոնի կոնսիլիումը, եւ ես վստահ եմ` միջազգային փորձագետները, եթե նրանց թույլատրվեր մտնել, նույն բանը կասեին: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտից իրեն Գլդանի բանտարկյալների հիվանդանոց տեղափոխելիս խախտվել են իր իրավունքները: Այդ կապակցությամբ նա հանդես է եկել խորհրդարանում հետաքննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հաղորդել է Sputnik-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular