ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով. Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչն ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը:
 
Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով:
 
Ելնելով վերոգրյալից ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular