ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի պատգամավորները ժամանելու են Երևան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր և վաղը Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ադրբեջանը ևս պատրաստվում է պատվիրակներ ուղարկել Հայաստան: Ազեր Քարիմլին, Թայիր Միրկիշիլը և Սոլթան Մամադովն այսօր կժամանեն Երևան։ Ադրբեջանցի պատվիրակները հանգրվանելու են «Մարիոթ» հյուրանոցում, իսկ վաղը մասնակցելու են նիստերին։ Ընդդիմադիր ուժերն այսօր և վաղը բողոքի ակցիաներ են իրականացնելու թե՛ հյուրանոցի, թե՛ Մարզահամերգային համալիրի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու եվրոպական կառույցներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու, Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականության վերաբերյալ։

Բողոքի այդ ակցիաները անհրաժեշտ է, որ բազմամարդ լինեն, հակառակ պարագայում փաշինյանական իշխանությունը դրանց սակավամարդությունն օգտագործելու է հերթական քարոզչական փուչիկը փչելու, միջազգային հանրությանն էլ համոզելու, թե Հայաստանում քչերն են բողոքում խաղաղության դարաշրջան բացելու իրենց քաղաքականության դեմ։ Իհարկե, համընդհանուր ապատիայի այս պայմաններում բարդ է մեծաքանակ բազմություն հավաքելը։ Հենց այդ հանգամանքի վրա էլ հույս են դրել գործող իշխանությունները, որոնք րոպե անգամ չեն կորցնում իրենց ապազգային քաղաքական ռևերանսներն անելու հարցում։

Մամիկոն Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular