ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացիների ապտակը «ժողովրդավար» Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ ԱՄՆ դեսպանատունն այսպիսի մեկնաբանություն է տվել ի պատասխան Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակող և լրագրողներին թիրախավորելու վերջերս ձևավորված մշակույթի։

NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով իրավապաշտպանների կողմից բացասական գնահատականի արժանացած՝ ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի նոր դրույթին և իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ խորհրդարանի ամբիոնից լրագրողներին վիրավորելու դեպքին, դեսպանատունն արձանագրել է․ «Ազատ խոսքը հիմնարար իրավունք է և, չնայած միտումնավոր ապատեղեկատվության ու անվտանգության օրինաչափ մտահոգություններին, մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Ազատ մամուլը լավ գործող ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է։ Մենք հանձնառու ենք աջակցել ժողովրդավարության սկզբունքներին, այդ թվում ազատ արտահայտվելու ապահովմանն ուղղված Հայաստանի քաղաքացիների ջանքերին»։

Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի դրույթը, որով արդեն 260 քրեական գործ է հարուցվել։ Հեղինակավոր միջազգային կազմակերպությունը արձանագրել է, որ այդ գործերը խոսում են Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և բացասական ազդում խոսքի ազատ արտահայտման վրա: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անող լրագրողներին, նրանց անվանել էր «վերբալ մարմնավաճառներ»։ Օրեր առաջ էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից լկտիաբար հայտարարել էր, թե «Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է»։

Թերևս, ԱՄՆ դեսպանատան այս դիտարկումը վկայում է, որ Փաշինյանի նորաստեղծ բրենդը փոշիացել է՝ այդպես էլ միս ու արյուն չստանալով։ Նույնիսկ միջազգային կազմակերպություններն ու գերտերությունները լուրջ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին, իսկ նրա հայտարարությունները հերքում են հաշված օրերի ընթացքում։ Միգուցե, «ձախողված բռնապետություն» կառուցելու ճանապարհին փաշինյանական վարչախումբն անուշադրության մատնի ԱՄՆ դեսպանատան այս հայտարարությունը, սակայն Հայաստանի քաղաքացիները պետք է հերթական անգամ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները պարզապես մոլորեցնում են հանրությանը, խաբում, թե իրենց արտերկրում լուրջ են ընդունում, մարդատեղ հաշվում։

Տարոն Մեհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular