ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դելտակրոն. արդյո՞ք գոյություն ունեն օմիկրոն և դելտա շտամների հիբրիդներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոյություն ունի կորոնավիրուսի օմիկրոն եւ դելտա շտամների ռեկոմբինացիայի առնվազն 3 տարբերակ։ Դրանք նաեւ կոչվում են դելտակրոն։ Տարեսկզբին կիպրացի մասնագետները հայտնել էին նման հիբրիդների հայտնաբերման մասին, սակայն շատ գիտնականներ վստահ են, որ դա ընդամենը լաբորատոր սխալ է։ Այնուամենայնիվ, այժմ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հիբրիդային շտամներն առավել քան իրական են:

Ինչպես գրում է «Известия» թերթը, նման հիբրիդային շտամներում գենոմի սկիզբը, այսինքն՝ «գլուխը», պատկանում է դելտային, իսկ «պոչը»՝ օմիկրոնին։ Նման շտամների հիմնական վտանգն այն է, որ դրանք կարող են համատեղել արագ բազմանալ եւ միեւնույն ժամանակ ավելի ուժեղ ազդել թոքերի վրա եւ հանգեցնել ծանր բարդությունների: Այնուամենայնիվ, մինչ այժմ նման վտանգավոր շտամի առաջացման որեւէ ապացույց չկա: Ավելին, ըստ գիտնականների, նման հիբրիդային տարբերակները սովորաբար ավելի քիչ կայուն եւ կենսունակ են, քան իրենց նախահայրերը:

Հունվարին Եկատերինբուրգի վիրուսային վարակների «Վեկտոր» գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, վիրուսաբան, իմունաբան Ալեքսանդր Սեմենովը (Ռուսաստան) հայտնել էր, որ դելտակրոն  շտամը կարող է համավարակի նոր ալիք հրահրել։ Գիտնականը կարծում է, որ օմիկրոնի եւ դելտայի հիբրիդը կարող է դառնալ վիրուսի ինքնուրույն տարբերակ։

Իր հերթին, Ուրալի համալսարանի իմունաքիմիայի ամբիոնի գիտաշխատող Միխայիլ Բոլկովը հայտնել է, որ եթե տարբեր երկրներում պարբերաբար հայտնաբերվեն հիբրիդային վիրուսներ, կարելի է խոսել դրանց տարածման ռիսկի մասին։ Մասնագետի խոսքով՝ եթե «դելտակրոնը» կայուն ու խոստումնալից լիներ, ապա մոտ երկու ամսից այն որոշակի տարածում կստանար։ Ուստի, ըստ փորձագետի, դեռ վաղ է եզրակացություններ անել նման հիբրիդների վտանգավի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular