ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր խմբի աշխատանքների վերսկսումը և ադրբեջանական կողմի արձագանքն ինչպիսի՞ն կլինի` ադրբեջանագետն ասաց․ « Նախ նշեմ, որ երեկ էլ Եվրախորհրդարանն էր ընդունել 2021 թվականի ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության հետ կապված զեկույց, որում ևս մեկ անգամ շեշտվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, և շեշտում էին խնդրի կարգավորման՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների ու խաղաղ կարգավորման հիմունքները: Շատ կարևոր շեշտադրումներ պարունակող զեկույց էր, որով կոչ էր արվում օր առաջ սկսել իր միջնորդական առաքելությունը:

Վերադառնալով Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը և դրան նախորդած օրենքին՝ բռնազավթված տարածքների հետ կապված, ես կարծում եմ, ըստ էության, Արցախը այս իրավիճակում նախաձեռնողականությամբ է հանդես գալիս և փորձում է օգտագործել նաև իր հնարավորությունները՝ Մինսկի խմբին կոչ անելով՝ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Վերջին շրջանում հաճախ խոսվում է, որ համանախագահների այց պետք է տեղի ունենա տարածաշրջան, բայց դա խոչընդոտվում է գերազանցապես Ադրբեջանի պատճառով, ինչի մասին խոսել են նաև համանախագահները: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, ավելին՝ հունվարին իր ասուլիսում Ալիևը բավականին ոչ կոռեկտ ու հեգնական արտահայտություններ էր թույլ տվել համանախագահների հասցեին: Բնականաբար, Ադրբեջանի արձագանքը բացասական է լինելու»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular