ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոստովի մարզում արտակարգ դրություն է սահմանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դոնբասի փախստականների պատճառով Ռոստովի մարզի բոլոր մունիցիպալ միավորումների տարածքներում փետրվարի 19-ին ժամը 10.00–ից արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է առաջին փոխմարզպետ Իգոր Գուսկովը։
 
«Արտակարգ դրություն սահմանել կառավարման մարմինների և Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների կանխարգելման և ոչնչացման միասնական պետական համակարգի տարածքային ենթահամակարգի ուժերի համար», – ասվում է փաստաթղթում։
 
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է մարզում արտակարգ դրություն սահմանելու նպատակահարմարության մասին։ Չուպրիյանը նշել է, որ որոշումը ճիշտ է։
 
Նշվում է նաև, որ մարզի կառավարությունը աշխատանքային շուրջօրյա ռեժիմի է անցել։
ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի իշխանությունները փետրվարի 18-ին հայտարարել են, որ խաղաղ բնակչությանը տարհանում են Ռուսաստան։ Ռոստովի մարզի հանգստյան բազաներում, հանգստավայրերում և առողջարաններում ժամանակավոր տեղավորման կետեր են ստեղծել, որտեղ կբնակեցնեն փախստականներին։
 
Փախստականներին ընդունելու հարցում օգնելու համար Ռոստովի մարզ են մեկնել ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանն ու Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular