Ուկրաինայի ՊՆ-ն չի պատրաստվում հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքել է Ուկրաինայի Զինված ուժերի, իբրեւ, Դոնբասում հարձակողական գործողություններ նախապատրաստելու մասին մեղադրանքները: Այդ մասին ասվում է ՊՆ-ի կայքում:
Նախարարությունում ապատեղեկատվություն են անվանել Դոնբասում Ուկրաինայի Զինուժի «հարձակման» մասին մարտիկների նախատինքը:
«Դա ապատեղեկատվություն է: Ուկրաինական բանակը չի պատրաստվում հարձակողական գործողություններ իրականացնել եւ չի կիրառում զենք, եթե դա կարող է վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին: Միավորված ուժերի գործողության բոլոր միջոցառումներն ունեն բացառապես պաշտպանողական բնույթ»,-հայտարարել են նախարարությունում:
Նշվել է, որ Ուկրաինան հստակ պահպանում է իր պարտավորություններն ու հանդես գալիս հօգուտ հակամարտության դիվանագիտական կարգավորման:
«Ուկրաինան ցանկանում է, որպեսզի Դոնբասում խաղաղություն հաստատվի, որ հնարավորինս արագ սկսվի վերածնունդը: Քանի որ դա մեր հողն է, որտեղ ապրում են մեր մարդիկ: Մենք չենք պլանավորում որեւէ հարձակում: Քանի որ դա կարող է վտանգել մեր քաղաքացիներին ժամանակավորապես օկուպացված տարածքներում»,-հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: