ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք ֆագոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆագոտը բաս, տենոր և մասամբ ալտ ռեգիստրի փողային երաժշտական ​​գործիք է պատրաստված թխկու փայտից: Ենթադրվում է, որ այդ գործիքի անվանումը գալիս է իտալական fagotto բառից, որը նշանակում է «հանգույց, կապոց»: Եվ իրոք, եթե ապամոնտաժվի գործիքը, ապա կստացվի փայտանյութի կապոց հիշեցնող մի բան: Ֆագոտի ընդհանուր երկարությունը 2,5 մետր է, իսկ կոնտրֆագոտինը 5 մետր: Գործիքի քաշը մոտ 3 կգ է:

Թե կոնկրետ ով է առաջինը հորինել ֆագոտ երաժշտական գործիքը անհայտ է, բայց 17-րդ դարի Իտալիան է համարվում այդ գործիքի ծննդավայր: Դրա նախնին հանդիսացել է հնագույն բոմբարդան, որը եղեգների ընտանիքի բաս երաժշտական գործիք է: Ֆագոտը տարբերվում էր բոմբարդայից իր կառուցվածքով, փողը բաժանված է մի քանի մասերի, որի արդյունքում գործիքը դյուրին է դարձել պատրաստել և կրել: Ձայնը նույնպես փոխվել է դեպի լավը, սկզբից ֆագոտը կոչել են դուլցիան, որը թարգմանաբար նշանակում է «քնքուշ, քաղցր»: ֆագոտը իրենից ներկայացնում է երկար, ճկված  փողե խողովակ, որի վրա տեղադրված է փականային համակարգ: Առաջին ֆագոտները հագեցած են եղել երեք փականով: Ավելի ուշ՝ 18-րդ դարում, դրանք դարձել են հինգը:  

Սկզբնական շրջանում ֆագոտը օգտագործել են բաս ձայները ուժեղացնելու և կրկնօրինակելու համար: Միայն 17-րդ դարից սկսած է այն սկսել ինքնուրույն դեր խաղալ: Այդ ժամանակ նրա համար սոնատներ են գրել իտալացի կոմպոզիտորներ Բիաջիո Մարինին, Դարիո Կաստելլոն և այլոք:

19-րդ դարի սկզբին Ժան-Նիկոլ Սավարան երաժշտական ​​աշխարհին է ներկայացրել տասնմեկ փականով ֆագոտը: Քիչ անց, Ֆրանսիայից ժամանած երկու վարպետներ՝ Տրեբերտը և Բաֆեթը բարելավել են գործիքը և ստեղծել նոր տարբերակ:

Ֆագոտի զարգացման գործում կարևոր ներդրում են ունեցել գերմանացի վարպետներ Կառլ Ալմենրեդերը և Յոհան Ադամ Հեկելը: Հենց նրանք են 1831 թվականին Բիբրիխում հիմնել փողային գործիքների արտադրության ձեռնարկություն: Ալմենրեդերը 1843 թվականին ստեղծել է տասնհինգ փականով ֆագոտ: Այդ մոդելը հիմք է դարձել «Haeckel» ընկերության կողմից ֆագոտի արտադրության համար և ընկերությունը դարձել է երաժշտական ​​այդ գործիքների արտադրության առաջատարը: Հիմա էլ ավստրիացի և ֆրանսիացի վարպետների ֆագոտները լայն տարածում ունեին:

Ներկայումս առկա է ֆագոտի երեք տեսակ՝ կվարտֆագոտ, ֆագոտինո, կոնտրֆագոտ: Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբերը ներկայումս հիմնականում օգտագործում են կոնտրֆագոտ իրենց կատարումներում: 18-րդ դարը Գերմանիայում է եղել ֆագոտի օգտագործման գագաթնակետը: Եկեղեցական երգչախմբերի կատարումները ուղեկցվել են ֆագոտի հնչյուններով: Ներկայումս այդ երաժշտական գործիքի ձայնը կարելի է լսել սիմֆոնիկ և փողային նվագախմբերի համերգներին: Բացի այդ, նա նաև օգտագործվում է որպես մենակատար կամ այն կարելի է լսվել այլ անսամբլների կատարումներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular