ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրան-Ադրբեջան. արդյո՞ք կավարտվի Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի կառուցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru–ն գրում է, որ վերջերս մերձկասպյան Գիլան նահանգ կատարած այցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է Ռեշտից Ադրբեջանին սահմանակից Աստարա երկաթուղու շինարարության արագ ավարտի համար  երկրի կառավարության կողմից բոլոր ուժերի մոբիլիզացման մասին. «Հյուսիս-Հարավ միջանցքը, որի վերջին հատվածը Ռեշտ-Աստարան է Իրանին տնտեսական զգալի օգուտներ կբերի և կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը հարևան երկրների հետ»։ Բայց Բաքվի haqqin.az թերթի փոխանցմամբ վերջին տարիներին իրանցիները մեկ անգամ չէ, որ նման հայտարարություններ են արել։ Բացի դա վերջերս Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին հայտարարել էր Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար կոնսորցիում ստեղծելու հնարավորության մասին, և «եթե ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունենա, ապա Իրանը ինքնուրույն կկառուցի այն». «Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագիծը ֆինանսավորվելու է երեք եղանակով՝ ներքին ֆինանսավորում, օտարերկրյա ներդրումներ և փոխանակում»։ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման ընկերության ղեկավարի տեղակալ Աբբաս Խաթիբին էլ ասել է, որ այդ մեգա նախագիծն ավարտելու համար անհրաժեշտ է ավելի քան 20 միլիարդ դոլարի ներդրում: Ըստ Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի, Թեհրանը Բաքվի հետ խորհրդակցում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շուրջ բազմակողմ համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է տարանցում վրացական նավահանգիստներով դեպի Արևելյան Եվրոպա: Առայժմ այդ երթուղին աշխատում է թեստային ռեժիմով, և դրա կոմերցիոն արդյունավետությունը դեռ պետք է ապացուցվի:

Կարելի է ենթադրել, որ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության ձգձգումը պայմանավորված է ոչ միայն իրանական բյուրոկրատիայի ավանդական դանդաղկոտությամբ կամ ֆինանսավորման պակասով, այլ նաև Թեհրանի համար «ավանդական» երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հույսերով, որն է Ջուղա և հետագայում Հայաստանով (Մեղրի) դեպի Ադրբեջան և Ռուսաստան։ Ինչ վերաբերում է Մեղրիի տարանցիկ հատվածի վերականգնմանը, որը Բաքվում անվանում են «Զանգեզուրի միջանցք», և դրա գործունեության իրավական մեխանիզմներին, ապա դեռ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular