ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմաթն օդում». Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց է բացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրվարի 17-ին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 500 խմբավարների ու թիմի անդամների և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից Ստեփանակերտի Ա. Գրրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի` «Արմաթն օդում» կրթական աշխատանոցը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասել է, որ չորս ԱԹՍ աշխատանոց են բացել Հայաստանի տարբեր մարզերում, իսկ հինգերորդը որոշել են բացել հենց Ստեփանակերտում:
 
Բնութագրությունը հասանալի չէ«ԱԹՍ աշխատանոցի բացումը բացառիկ հնարավորություն է աշակերտների համար, որովհետև նույնիսկ զարգացած շատ երկրներում նմանատիպ աշխատանոցներ չկան: Նոր աշխատանոցում աշակերտները կսովորեն պատրաստել անօդաչու թռչող սարքեր»,-նշել է Ս. Վարդանյանը և հավելել, որ առաջին նմանատիպ լաբորատորիան ներդրվել է «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանում՝ նպատակ ունենալով առաջին հերթին մեր ապագա սպաներին սովորեցնել պատրաստել անօդաչու թռչող սարքեր:
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության տնօրեն Հայկ Չոբանյանը նոր աշխատանոցի բացումը համարել է ամենամեծ նպատակների և երազանքների իրականացմանը տանող ճանապարհի սկիզբը:
 
Այն ոչ միայն ռազմական տեխնոլոգիա է, այլև կարող է կիրառվել գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում, արտակարգ իրավիճակներում:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Արցախը առանձնահատուկ նշանակություն ունի այս ուղղության զարգացման առումով, որովհետև մենք մեր մաշկի վրա զգացինք օդային տեխնոլոգիաների դերակատարությունը երկրի անվտանգության գործում: Մենք պետք է մեր երեխաներին ուղղորդենք դեպի այս ուղղությունը և արձանագրենք միմիայն հաջողություններ: Չպետք է վախենանք երկար ճանապարհ անցնելուց, պետք է համարձակություն ունենանք անցնելու այդ երկար ճանապարհը, որովհետև որևէ մեծ գործ կարճ ժամկետում արդյունք չի ունենում: Մեր մեծ գործն արդար է, և մեր պատասխանը գիտելիքի միջոցով հաղթանակի հասնելն է: Ես համոզված եմ, որ այս ուղղության զարգացման դեպքում մենք կտեսնենք հաղթանակներ հենց պատերազմի դաշտում»,-ընդգծել է Հ. Չոբանյանը:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում ցանկացած նորամուծություն և ցանկացած բնագավառի տեխնոլոգիական ներդրում ինքնին գնահատելի երևույթ է:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Արցախում նման լաբորատորիայի ներդրումը շատ եմ արժևորում, քանի որ մեր երեխաները հնարավորություն կունենան ավելի բարձր տեմպերով առաջ գնալու»,-նշել է Ա. Հակոբյանը:
 
Միջոցառմանը ներկա էր ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
 
 
  Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular