ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խանդը․ Երևանում այս տարի կգնան ընտրությունների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի վարչախմբի նվազող վարկանիշը, իշխանության մեջ երկու հզոր կլանների դիմակայությունը Նիկոլ Փաշինյանին ստիպում են հնարավորինս արագ գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների, որից կախված է լինելու իշխանության հետագա ճակատագիրը։ Նույնիսկ առանց հարցումների էլ ակնհայտ է, որ Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի վարկանիշը շեշտակի նվազում է։ Այդ փաստն արձանագրել են, թե՛ IRI-ի, թե՛ «Գելափի» հարցումները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը ներքին օգտագործման հարցումներով առավել հանգամանալից պատկեր է ստացել, իր համար պարզել, որ ամբողջ հանրապետությունում ունի 15-20 տոկոս վարկանիշ, իսկ մայրաքաղաք Երևանում՝ էլ ավելի պակաս։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ էլ իշխանությանը չհաջողվեց Երևանում հաղթահարել 50 տոկոսի սահմանագիծը, իսկ հաղթանակը հնարավոր եղավ ապահովել միայն մարզերի շնորհիվ։ Այդուհանդերձ, ընտրություններին Երևանում ստացած 44 տոկոս քվեն լուրջ արդյունք էր։ Իսկ այժմ, երբ իշխանությունը կորցնում է երբեմնի բարձր վարկանիշի փշուրները, լրջորեն մտահոգված է, ոչ միայն ընտրական հնարավոր գործընթացների, այլև զանգվածային պրոցեսների հետ կապված, ուստի հարկավոր է վերահսկողություն սահմանել մայրաքաղաքի վրա բոլոր միջոցներով, այդ թվում՝ կրիմինալի։

Վարչախումբն ինքն էլ հասկանում է, որ ավագանու ընտրությունների ուշացումն ավելի ռիսկային է, քան արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ավանդաբար, քաղաքական թրենդները ձևավորում է Երևանը, մայրաքաղաքը կորցնելը նշանակում է կորցնել իշխանությունը ողջ երկրում։ Ընդ որում, վերջին շրջանում սրվել են իշխանության մեջ ձևավորված երկու՝ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի կլանների առճակատումը։ Փաշինյանի կլանի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանին հաջողվեց առայժմ հաղթող դուրս գալ, սակայն ընտրությունները ձգելու դեպքում իրավիճակը կարող է բարդանալ։ Ըստ ամենայնի, մինչև այս տարվա գարնան վերջ կամ ամռան սկզբին Երևանում ավագանու նոր ընտրություններ կլինեն։ Լուրջ մրցակցություն է սկսվել նաև Խաչատուր Սուքիասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խորը խանդ ունի Սուքիասյանի նկատմամբ։ Իշխանական օլիգարխն իր վերահսկողությունն է հաստատում բանկային համակարգի, դատական իշխանության, այլ ոլորտների նկատմամբ, իսկ նրա ֆինանսական ռեսուրսները թույլ են տալիս ընդհուպ առճակատման գնալ Փաշինյանի հետ։

Կարեն Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular