ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ քայլ ձեռնարկել՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հինգշաբթի ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարցեր եւ միջազգային իրադարձությունները։ Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Իրանի նոր վարչակազմի՝ Իրանի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնելու եւ զարգացնելու վճռականությունը:

Անդրադառնալով Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ճգնաժամին՝ իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի երկխոսության եւ դիվանագիտական ​​ուղիներով՝ առանց երրորդ երկրների միջամտության։

Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ «մենք ցանկանում ենք պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։
Շնորհակալություն հայտնելով Իրանին ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար՝ Կուլեբան նշել է, որ Կիեւը պատերազմի չի ձգտում եւ ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական ​​եւ խաղաղ ճանապարհով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular