ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարի Ուկրաինայի շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է փետրվարի 18-ին մի քանի երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց վարել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի միավորման՝ փետրվարի 17-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Վաղն առավոտյան նախագահը հեռախոսազրույց կունենա անդրատլանտյան ղեկավարների հետ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին ուժերի ավելացման եւ մեր կողմից ձեռնարկվող դիմադարձման ու դիվանագիտական փոխգործակցության ջանքերի շուրջ»,- տեղեկացրել են Սպիտակ տանը: Հաղորդագրության մեջ բերված չեն զրույցի մասնակիցների ցուցակը եւ դրա սկսվելու ժամանակը: Փետրվարի 17-ին վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Բայդենն Ուկրաինայի իրադրության շուրջ զրույց կվարի Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:

Հեռախորհրդաժողովի սկսվելու ժամանակը չի ճշտվում: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անհիմն բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular