ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմությանը հայտնի է դեպք, երբ հոգևորականը դարձել է նախագահ և իսկապես օգտակար եղել պետության համար․ Արմեն Չարչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսում նախ նկատեց, որ իշխանությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է մեկին, ով սահմանադրությամբ չի համապատասխանում այդ պաշտոնին, իսկ ՀԱԿ-ից դուրս է եկել ընդամենը օրերս, ապա առաջարկությամբ հանդես եկավ։

«Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով աջնորդվող նախագահ․ լավագույն տարբերակը կլիներ, այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որ կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, պետք է փորձի մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել։ Այս առումով լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Այդպիսի մարդիկ կան՝ հարգանք վայելող և ազգային շահերով առաջնորդվող։ Սա համարեք առաջարկ, և այս առաջարկի շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Այստեղ կլինի երկու հանգամանք՝ և՛ մարդ, և՛ ազգային ինստիտուտ»,- հայտարարեց Քոչարյանը։

Yerevan.today-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանից փորձել է պարզել, թե որքանով իրագործելի սցենար է սա, և արդյոք սա եկեղեցու միջամտություն չի լինի քաղաքականությանը։

Չարչյանը նախ հիշեցրեց, որ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է, որ փաստացի ղեկավարել և առաջնորդել է երկիրը, այնուհետև նա ընդգծեց, որ պատմությունն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ սա աննախադեպ չէ և կարող է անգամ օրինակներով խոսել, որ հոգևորականը ստանձնել է երկրի նախագահի ղեկը և հենց միավորիչ դեր կատարել։

«Խոսքը Մակարիոս Երրորդի մասին է (Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս), որը եղել է Կիպրոսի հանրապետության առաջին նախագահը: Բարձրագույն աստվածաբանական կրթությամբ Մակարիոսը, որը 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր Կիպրոսի արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ), գլխավորելով կիպրական եկեղեցին, մեծ պայքար է տարել Կիպրոսի ազատության համար։ 1959 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցան Կիպրոսում առաջին նախագահական ընտրությունները, արքեպիսկոպոս Մակարիոս Երրորդը մասնակցեց և ընտրվեց Կիպրոսի առաջին նախագահ։ Նրա պաշտոնավարման շրջանում հրահրվեցին զինված բախումներ թուրք և հույն բնակչության միջև։ Նա արեց ամեն ինչ Կիպրոսում մթնոլորտը թուլացնելու համար, չխանգարեցին նաեւ իր դեմ մի քանի մահափորձերը։ 1974 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց, ստիպված եղավ գաղթել Լոնդոն, բայց 1975-ին վերադարձավ Կիպրոս և նորից ստանձնեց նախագահությունը՝ կառավարելով արդեն հունական հատվածը մինչև մահ (1977թ.): Հանրության շրջանում այնպիսի հարգանք էր վայելում, որ նրա գլխավորած կոալիցիան 1976թ․ ընտրություններում ստացավ խորհրդարանում բոլոր տեղերը։ Նա միավորել էր լիբերալներին, կոմունիստներին և սոցիալ-դեմոկրատներին։ Նա լեզու գտավ կոմունիստների հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ԽՍՀՄ և դաշնակիցներ, որոնց օգնության համար դիմում էր Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ»,- պատմական ուշագրավ ակնարկ արեց Չարչյանը՝ հավելելով, որ Մակարիոս Երրորդը ստացել է «Միջերկրական Կաստրո» մականունը։

Ամփոփելով խոսքը, Չարչյանը նկատեց, որ այսինքն անգամ կա օրինակ, երբ հոգևոր առաջնորդը դժվարին ժամանակներում ստանձնում է իշխանությունը, հարգանք է վայելում և կարողանում է հավասարակշռություն մտցնել, երկրի ներսում, խնդիրները կարգավորել։

«Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ եկեղեցու ներկայացուցչի ընտրել ՀՀ նախագահի պաշտոնում, հանրության բաժանված հատվածները միավորելու լավ ճանապարհ կարող է լինել։ Սա, ի դեպ, բնավ չի նշանակում, որ երկրի կառավարման ղեկը ստանձնում է եկեղեցին։ Ոչ, ստանձնում է ՀՀ քաղաքացի, որը հոգևորական է։ Հենց հոգևորականը կարող է ստանձնել այս անցումային-ճգնաժամային փուլում միավորողի դերը»,- եզրափակեց պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular