ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ տված սխալների համար պետք է չանհանգստանալ, այլ հետևություններ անել. Հենրիխ Մխիթարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mail on Sunday-ի այսօրվա համարի ֆուտբոլային գլխավոր հերոսը Հենրիխ Մխիթարյանն է: Մեր կիսապաշտպանը մեծ հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր պարբերականին:

Ահա որոշակի հատվածներ այդ հարցազրույցից.

Յուրգեն Կլոպպի մասին

Նա միշտ քո կողքին է, եթե դու ունես խաղային կամ կյանքի պրոբլեմներ: Նա շատ լավ մարդ է:

Կլոպպն ինձ շատ է օգնել, քանի որ ես շատ էի մտածում ֆուտբոլի մասին: Միշտ պարտությունները շատ լուրջ եմ ընդունում, միշտ հիշում էի բաց թողած պահերը: Նա ինձ միշտ ասում էր, որ սա կյանք է և եթե գալիս է հաջորդ շանսը, դու պետք է ճիշտ տրամադրվածություն ունենաս, որպեսզի օգտվես:

ՍԻԹԻԻ հետ չստացված խաղի մասին

Ես սովորել եմ մի բան, որ բոլորը թույլ են տալիս սխալներ և դաշտում թույլ տված սխալների համար պետք է չանհանգստանալ, այլ հետևություններ անել: ՍԻԹԻԻ դեմ ես շատ վատ խաղացի: Փորձեցի հասկանալ ինչն եմ սխալ արել, որ հետո դա չանեմ: Խոսեցի Մոուրինյոյի հետ: Նրա հետ զրուցելուց հասկանում ես, թե որքան վստահություն է նա քեզ տալիս: Խոսել եմ նայել գործակալիս՝ Մինո Ռայոլայի հետ:

Մենք առաջին հերթին երկու լավ ընկերներ ենք: Նա ինձ ասաց՝ դա կյանքի փորձ է և դու կսկսես լավ խաղալ ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ:

ՕԼԴ ՏՐԱՖՈՐԴՈՒՄ առաջին զգացողությունների մասին

Երբ առաջին ՕԼԴ ՏՐԱՖՈՐԴՈՒՄ անգամ ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆԻ դեմ խաղում դուրս եկա փոխարինման՝ լարվածությունս շատ մեծ էր: Ես երեխա չեմ, բայց երբ 75 հազար հանդիսականը քո անունն է բղավում, դա քեզ երջանիկ է դարձնում: Հետո հասկացա, որ պետք է սառնասիրտ լինել և հանգիստ խաղալ:

2013-ին ԼԻՎԵՐՊՈՒԼ տեղափոխվելու խոսակցությունների մասին

2-3 անգամ խոսել եմ Բրենդան Ռոջերսի հետ: Նա ասում էր, որ ցանկանում է խաղամ Ջերարդի և Սուարեսի հետ: Ես մի կողմից մտածում էր, պետք է ընդունեմ այդ մարտահրավերը, բայց մյուս կողմից՝ որ Ուկրաինայի առաջնությունից հետո դժվար կլինի Պրեմիեր Լիգայում: Երկու շաբաթից Կլոպպը դադարեցրեց իր արձակուրդը և հատուկ եկավ իմ խաղը տեսնելու: Հետո մենք հանդիպեցինք և ես որոշեցի տեղափոխվել Դորտմունդ:

Կարծում եմ դա ճիշտ որոշում էր:

Մոուրինյոյի և Կլոպպի առանձնահատկությունները

Մոուրինյոն շատ ընկերական է, բայց կարող է մի քիչ ավելի բարդ: նա քեզ կօգնի և քեզնից կքաղի մաքսիմալը: Միգուցե, նա չի ողջագուրվում իր ֆուտբոլիստների հետ, ինչպես ասենք Կլոպպը, բայց դու միշտ զգում ես նրա վստահությունը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Նրանք տարբեր են, տարբեր մեթոդներով են վստահությունը փոխանցում: Մեկը գրկում է, մյուսը՝ զրուցում:

Բայց օրինակ Ֆելայնին գրկախառնության է արժանանում, երբ գոլ է խփում:)

Կարիճ-գոլի մասին

Այս գոլի տեխնիկական մասին չեմ խոսում: Դրանով ես ցանկացա ցույց տալ, որ ես եկել եմ մեծագույն ակումբ: Այնպես չէ, որ դու դուրս ես գալիս մարզադաշտ և ասում՝ ես հիմա կանեմ դա: Ես միշտ մտածում եմ՝ անել մաքսիմալն իմ թիմի համար: Ինձ չի անհանգստացնում, այն կճանաչվի մրցաշրջանի լավագույն գոլ, թե ոչ:

Ես այդ պահին չէի էլ մտածում, որ այդպիսի գոլ կարող եմ խփել: Ես այդ պահին որոշեցի, հարվածել հենց այդպես: Չեմ էլ ցանկանում համեմատել Ժիրուի գոլի հետ: Մեր գոլերը տարբեր էին՝ տարբեր խաղեր, տարբեր իրավիիճակներ: Երկուսն էլ հրաշալի էին, որոնք օգնւմ են Պրեմիեր լիգային դառնալ այսպիսին:

football365.am 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular