ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխություն չի եղել, տեղի է ունեցել իշխանափոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և իր ընտանիքին պատկանող գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

Հարցին, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ի՞նչ պատկեր ունենք այժմ` իրավապաշտպանն ասաց. « Կոնկրետ դեպքի մասով մանրամասներ չգիտեմ, սպասենք ընթացքին, բայց պետք է շատ կարճ ասեմ հետևյալը. տարիներ շարունակ մեր աչքի առաջ է գոյացել այդ ապօրինի գույքը, ու հանրությունը միշտ հույս է ունեցել, թե կգա մի օր, երբ ապօրինի գույքի համար մարդիկ պետք է պատասխան տան՝ կա՛մ այդ գույքը վերադարձնեն, կա՛մ փոխհատուցեն պետությանը: 2018 թվականից հետո անընդհատ այդ մասին խոսվում է, բայց առարկայական ոչինչ կամ լուրջ արդյունք չենք տեսնում: Թե ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել, բայց պետք է արդեն ինչ-որ բան եղած լիներ»։

Հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո այս առումով մենք էական արդյունքներ չտեսանք` իրավապաշտպանն ասաց. «Էական արդյունքներ ունենալու հնարավորություններ կային, ուղղակի 3 և ավելի տարի անց կարող ենք փաստել, որ հեղափոխություն չի եղել, տեղի է ունեցել իշխանափոխություն: Երբ մեր ակնկալիքները մեծ էին, երբ մենք վստահ էինք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք գիտեինք, թե հեղափոխություն է տեղի ունեցել, բայց հետո դեպքերի զարգացումները, գոնե ինձ, բերեցին համոզման, որ հեղափոխություն՝ որպես այդպիսին, չի եղել, եղել է իշխանափոխություն, և իշխանության են եկել նոր մարդիկ, բայց կառավարման համակարգը հինն է մնացել: Եկել են պոպուլիստներ, որոնք մեզ անընդհատ խոստումներով են կերակրել ու կերակրում են»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular