ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է երկրի տարածքային ամբողջականությունը. Հատվածներ 1999-ի Ստամբուլյան փաստաթղթից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում ի պատասխան NEWS.am-ի հարցի, անդրադարձել է 1999-ի նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիային՝ նշելով, որ Ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ասուլիսից հետո Երկրորդ նախագահի գրասենյակից NEWS.am-ին փոխանցեցին հատվածներ Ստամբուլյան Խարտիայից, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հատվածներ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթից, որտեղ հիշատակվում են տարածքային կոնֆլիկտները։ Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է մայր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կոսովո

4. Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից եւ բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝  Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչեւ ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձեւի համաձայն վերջնական կարգավորումը:

Վրաստան

15. Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։

Մոլդովա

18. Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը

Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարեւոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիեւում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ղարաբաղ

20. Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս

իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:

Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:

Ռուսաստան

23. Հյուսիսային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ եւս մեկ անգամ վճռականորեն վերահաստատում ենք, որ մենք լիովին ճանաչում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում ենք ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսեւորմամբ»:

Այդ մարդը ստում է, ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ Ռոբերտ Քոչարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular