ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բացատրել է սառույցի վրա պարերին իր անցման պատճառը

ՍՊՈՐՏ

matchtv.ru-ն գրում է, որ Հայաստանի հավաքականը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը «matchtv.ru»-ի թղթակցին պատմել է մենակատար գեղասահորդուհու կարիերան ավարտելու և սառցե պարում իրեն փորձելու որոշման մասին։

«Ո՞րն է իմ որոշման հիմնական պատճառը: Մեկ շաբաթից Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ աջ ոտքի կրկնակի սթրեսային վնասվածքը. ոտքս ատրոֆիայի էր ենթարկվել, ես չէի կարողանում ոչ ոտք դնել, ոչ էլ սահել։ Ոտքս այնքան էր ուռել, որ պառկելուց բացի ոչինչ չէի կարողանում անել։ Ես ստիպված էի հրաժարվել աշխարհի առաջնությունից. ոչ ոսկրաբանները, ոչ մերսումները, ոչինչ չէին կարողանում օգնել։ Ցավազրկողները ևս այնքան էլ չէին օգնում։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ մենք բոլորս գիտենք, որ սա ուլտրա-սի դարաշրջանն է: Իրականում, դա շատ թույն է, քանի որ գեղասահքը տանում է դեպի երկինք: Եվ ես քաջ գիտակցում եմ, որ իմ հասակով ու կազմվածքով ես չեմ կարողանա եռակի, քառյակի ակսել ցատկ կատարել, եթե նույնիսկ մանկուց սկսեի սովորել դա։ Դա խնդրահարույց կլիներ իմ դեպքում։ Պետք է ընդունել որպես փաստ, որ առանց ուլտրա-սիի հնարավոր չէ մրցել։ Հետևաբար, ես որոշեցի ինձ փորձել պարելու մեջ. մենակատար գեղասահորդուհու իմ կարիերայից ես հավանաբար վերցրեցի այն  առավելագույնը, ինչ կարող էի այդ պահին: Դեռ մրցաշրջանի սկզբում ես համոզված էի, որ կլինեմ մենակատար գեղասահորդուհի՝ բոլոր եռյակներով, պատրաստի ծրագրերով։ Բայց հետո  նստեցի և նորից մտածեցի կյանքի մասին: Վաղուց պարզ էր, որ իմ հասակում դժվար է ինչ-որ բանի հասնել: Ես որոշեցի գնալ այլ ճանապարհով, չնայած իմ տարիքին: Ինձ ոգեշնչեց նաև Դայսուկե Տակահաշին. նա 35 տարեկան է և նոր է սկսել իր կարիերան պարարվեստում, և նա բավականին լավ է պարում: Այսօր իմ սառույցի պարերի ծրագիրն է գտնել այնպիսի զուգընկեր, ով կաշխատի, կգնա ինձ հետ նույն նպատակին հասնելու համար, ելույթ կունենա, կմարզվի, նոր բաներ կսովորի: Ես իսկապես սիրում եմ չմուշկներով սահելը, ցանկանում եմ առաջընթաց գրանցել և ինձ պետք է նման շահագրգիռ զուգընկեր»,- ասել է գեղասահորդուհին:

Անաստասիա Գալուստյանը 22 տարեկան է: Նա ծնվել և մարզվել է Մոսկվայում և ներկայացնում է Հայաստանը գեղասահքում, մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular