ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի․ Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի՝ խաղաղություն հաստատելու համար, սակայն, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական կողմը իրական հանդիպման պատրաստակամություն չի ցուցաբերում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հենց Ռուսաստանը հրապարակավ ասում է, որ պատրաստ է խոսել դեէսկալացիայի մասին, պատրաստ է խոսել երկկողմ հարաբերությունների մասին, դրանից հետո ամեն անգամ մենք խնդրում ենք Ռուսաստանին այս կամ այն ​​ձևաչափով այս հանդիպումն անցկացնել։ Բայց բացի հրապարակային դիրքորոշումից՝ իրականում նրանք պատրաստ չեն մեզ հետ հանդիպել, նրանք չեն ցանկանում խոսել»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու հավանականության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular