ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը կդառնա Երևանի «ստվերային» քաղաքապետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջիկայում նշանակվելու է Երևանի փոխքաղաքապետ։ Այդ նպատակով Ավինյանն ազատվելու է ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնից, և այդ կարգավիճակում նրան փոխարինելու է Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ Վերջինս ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելու տեղեկությունը երեկ տարածել է Ավինյանի վերահսկողության տակ գտնվող «Radar Armenia» տելեգրամյան ալիքը, այսինքն, կասկած չի հարուցում նշանակման փաստը։

Այն, որ Ավինյանը նշանակվելու է փոխքաղաքապետ, մամուլում շրջանառվում էր շատ վաղուց, սակայն ավագանու վերջին նիստում փոխքաղաքապետեր նշանակվեցին միայն երեք անձինք՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։ Երևանի քաղաքապետը նաև առաջին տեղակալ ունի՝ Լևոն Հովհաննիսյանը, ով օրենքի պահանջով նաև ավագանու անդամ է։ Ավինյանի նշանակումը հետաձգվեց, քանի որ լուրեր էին շրջանառվում, թե նախկին փոխվարչապետը չի ցանկանում նույնիսկ ժամանակավոր ավելի ցածր պաշտոն զբաղեցնել։

Ըստ ամենայնի, իշխող «Քաղաքացիական պայմանագրում» որոշել են Ավինյանին գործուղել քաղաքապետարան, որպեսզի նա անձամբ վերահսկի անգլիական թագուհու դերից դժգոհ Հրաչյա Սարգսյանի և ավագանու աշխատանքը։ Ավինյանի նշանակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի սկզբին գումարվելիք հերթական նիստում, եթե մինչև այդ չորոշեն արտահերթ նիստ գումարել։ Նրա նշանակմամբ, Հրաչյա Սարգսյանն այլևս կզրկվի Երևանում որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Ներկայումս գործող չորս փոխքաղաքապետերն էլ նշանակվել են անձամբ Տիգրան Ավինյանի «դաբռո»-ով։ Նախկին փոխվարչապետին փոխքաղաքապետ նշանակելով, ապա և, հերթական կամ արտահերթ ընտրություններում որպես իշխանության քաղաքապետի թեկնածու կարգելով՝ Փաշինյանը հասկացնում է իր կուսակիցներին, որ այլ թեկնածություններ չի քննարկելու քաղաքապետի պաշտոնի համար։ Երևանը չափազանց կարևոր է, որպեսզի այն մեկ ուրիշ՝ իշխանական բուրգին ոչ այնքան նվիրված անձի նշանակեն։

Վարդան Մելիքյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular