ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր, Կոսովո՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ուսանողական ջոկատների օր, Հին Հռոմ՝ Կվիրինալին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

440– վախճանվել է Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ Մեսրոպ Մաշտոցը։

1824 – ծնվել է դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Կղեմես Սիպիլյանը, որը, շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի և Կիլիկիայի մի շարք վայրերում, հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամները, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։

1885 –ծնվել է դերասանուհի Նինա Մանուչարյանը:

1887– ծնվել է նշանավոր լեզվաբան, լեզվագետ Գրիգոր Ղափանցյանը։

1919 –վախճանվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1924 – ծնվել է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը։

1945 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը:

1947 –ծնվել է դերասան Լևոն Շարաֆյանը:

1947 —ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

1950 –վախճանվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ:

1994 –վախճանվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը:

-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հետախուզական  Су-24МР-ին ուղեկցելիս` Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանակaն МиГ-21 ինքնաթիռը, օդաչուն կատապուլտվել է և գերի ընկել:

2003- Երևանում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ու իր աջակիցների  վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը:

2006-Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, որը մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:

2011- ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

2015-Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ:

2020- Հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1454 —Բուրգունդիայի հերցոգ Ֆիլիպ 3-րդ Բարին տվել է Ֆազանի երդումը և պարտավորվել մասնակցել Հռոմի պապի նախատեսվող խաչակրաց արշավանքին:

1500 —տեղի է ունեցել ճակատամարտ Հեմմինգշտեդտի մոտ, որի ժամանակ դանիական թագավորական բանակը ջախջախվել է Դիտմարշենի հանրապետության գյուղացիական աշխարհազորի կողմից:

1600 —ըստ աշխարհիկ դատարանի որոշման` Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային, որպեսզի այրեն Փարիզի Ծաղիկների հրապարակում, որը և տեղի է ունեցել:

1673– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերը։

1720 —Իսպանիայի և Քառյակ դաշինքի միջև կնքվել է Հաագայի հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել Քառյակ դաշինքի պատերազմին:

1781 —ծնվել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննիկը, որը հայտնագործել է ստետոսկոպը և հանդիսանում է բժշկության մեջ կլինիկո-անատոմիական հետազոտման մեթոդի հիմնադիրներից մեկը:

 1792 –ծնվել է Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող Կարլ Էռնստ ֆոն Բերը, որը հանդիսանում է սաղմնաբանության հիմնադիրը:

1796 —ծնվել է գերմանացի Ճապոնիայի հետազոտող ֆիլլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդը:

1814 —Մորմանի մոտ Նապոլեոնի բանակը ջախջախել է գրաֆ Պալենի ղեկավարած ռուսական բանակին:

1852 —Սանկտ-Պետերբուրգում բացվել է էրմիտաժը:

1864 —տեղի է ունեցել սուզանավի առաջին մարտական օգտագործման հաջողված դեպքը. Չարլտոնի նավահանգստում Կոնֆեդերացիայի «Հանլի» սուզանավը խորտակել է Միության «Հաուսատոնիկ» ռազմանավը:

1877 —ծնվել է ֆրանսիացի զինվորական և քաղաքական գործիչ Անդրե Մաժինոն:

1904 – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը։

1968 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվել է Բասկետբոլի փառքի սրահը։

1979 –Չինաստանի ժողովրադա-ազատագրական բանակը ներխուժել է Վիետնամ, սկսվել է վիետնամա-չինական պատերազմը։

1993 —հիմնադրվել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը:

2003 –վախճանվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

2008 – Կոսովոն հայտարարել է իր անկախությունը Սերբիայից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular