ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը փորձելու է իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունը երկար ձգձգումներից հետո որոշեց հանդես գալ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Փետրվարի 14-ին կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքը՝ լքելով դահլիճը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել ընդհանրապես չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Զուգահեռ՝ ընդդիմությանը մեղադրում են ԱԺ-ում ունեցած գործիքակազմը չօգտագործելու մեջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին ընդդիմությունը վաղուց էր խոսում՝ անգամ դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները: «Բացի այդ, այն նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մաս էր կազմում: Սակայն ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, բայց երկար ժամանակ որևէ գործողություն չէր իրականացնում, քանի որ արտախորհրդարանական, իշխանությանը լոյալ ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու ուղիներ էր փնտրում: Երբ այլ տարբերակ չգտնվեց, դրա համար իշխանությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնեց քննիչ հանձնաժողովի ձևավորումը: Այս հանձնաժողովն այս ձևաչափով ու այս կազմով՝ իշխանության մեծամասնությամբ, ուղղակի մեկ նպատակ ունի. իշխանությունն ուզում է իր ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակել: Նպատակ կա նաև 44-օրյա պատերազմի ծնող պատճառների, ընթացքի և ողբերգական ավարտի բոլոր պատասխանատվություններից մաքրել իշխանությանը»,-ասաց Գ. Մանուկյանը:

Անդրադառնալով ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքներին, թե չեն օգտագործում իրենց ընձեռված գործիքակազմը, պատգամավորը նշեց. «Իրականում քննիչ հանձնաժողովը խորհրդարանական կարևոր գործիքակազմ է, բայց քննիչ հանձնաժողովը գործիքակազմ է, երբ ընդդիմության նախաձեռնությամբ է այդ ամբողջը կիրառվում: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում ծախսված միջոցների քննությունը նույն ընդդիմության նախաձեռնությամբ է: Բացի այդ, նշվածի լավագույն օրինակներից մեկը ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովն է: Ապրիլ յան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ձևավորվեց ոչ թե Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք և ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր:

Սա կարևոր է հնարավորինս անաչառ քննություն տանելու տեսանկյունից: Ես ծանոթացել եմ Ապրիլ յան պատերազմի վերաբերյալ զեկույցին և կարող եմ ասել, որ այնտեղ էլ քաղաքական տարրեր կան, բայց, ամեն դեպքում, նման մեծ տարողություն ունեցող իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն այլ իշխանության կողմից: Հիմա էլ ընդդիմությունը 44 օրյա պատերազմի քննությունն իրականացնելու այլ մեխանիզմներ է մշակում: Բայց կա ևս մեկ հանգամանք: Մեկուկես տարվա ընթացքում իշխանությունը հնարավորինս տարողունակ քննություն իրականացնելու իրավական, քննչական բազմաթիվ միջոցներ, գործիքներ ու կառույցներ ուներ: Նշվածը չի արվել: Ավելին, դեռ ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված 6 հաղորդում է ներկայացվել դատախազություն, որոնք դատախազության կողմից անպատասխան են մնացել»:

Գեղամ Մանուկյանը հավելեց՝ քննիչ հանձնաժողովի արդյունավետության մասին խոսել հնարավոր կլիներ, եթե այն ձևավորվեր կա՛մ այլ իշխանության պարագայում, կա՛մ հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմությունը, որ հավասարակշռությունը պահպանվեր. «Այս պարագայում իշխանությունը ձգձգելով փորձելու է ուղղակի իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular