ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանձնաժողով ստեղծում եք, որ ի՞նչ անեք․ Պատերազմներում հաղթում ու պարտվում են իշխանությունները». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանձնաժողով ստեղծում եք, որ ի՞նչ անեք։

Պատերազմներում հաղթում ու պարտվում են իշխանությունները։
44-օրյա պատերազմի սկսման ու կապիտուլյացիայի պատճառը նախ քաղաքական է։

Այդ «քաղաքական» պատճառն անուն ունի։
Նա 2018-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նա մեծ հարված հասցրեց ՀԱՊԿ-ի և դաշնակից ՌԴ-ի հեղինակությանը՝ քրեական հետապնդում նախաձեռնելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նկատմամբ։

Նա փաստացի հրաժարվեց 2016-ին ընդունված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից։
Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տիկունքում Դուշանբեում սեպարատ քննարկումներ ունեցավ իր «կառուցողական» գործընկերոջ հետ։

Նա մերժեց նախորդ բանակցային հայանպաստ փաթեթն ու ասեց՝ բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից։
Նա չդիմավորեց ՀՀ դաշնակից ՌԴ նախագահին, որը պարտավոր էր անել օրենքով ՝ զրոյացնելով վստահության մակարդակը դաշնակիցների միջև։

Նա պահի ազդեցության տակ միջազգային հանրությանը ներկայացրեց իր «մյունխենյան սկզբունքները», որոնք նույնիսկ օգտագործված անձեռոցիկի «արժեք» չունեցան։
Նա հայտարարեց՝  ինչ պետք է, դա էլ կբանակցեմ։
Նա թաքցրեց հայ հասարակությունից, որ 2019-ի ապրիլին ստացել է բանակցային փաթեթ, որը մեկ տարի անց ստիպված գաղտնազերծեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը։

Նա արհամարհեց պատերազմից մեկ ամիս առաջ ՀԱՊԿ կողմից առաջարկված զորավարժությունների ծրագիրը։
Պատերազմի սկզբում նա ԱԺ-ում հայտարարեց՝ ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք համարելու։

Աղետի առաջին օրերին արհամարհեց պատերազմը դիվանագիտական խողովակներով կանգնեցնելու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հաղորդումը։

Նա մերժեց հոկտեմբերի սկզբին քննարկել միջազգային, մասնավորապես,ռուս խաղապահների Արցախում տեղակայելու առաջարկը։

Նա հոկտեմբերի 12-ին անտեսեց իմ առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով դիմելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին։
Նա հոկտեմբերի 19-20-ին մերժեց Վ.Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Նրա համաձայնության դեպքում հազարավոր նոր նահատակներից կխուսափեինք, իսկ Շուշին էլ կմնար հայկական վերահսկողության տակ։

Նա և իր թիմը 44 օր շարունակ խաբեցին ազգին, թե հաղթելու ենք ու հաղթում ենք։
Նա անգործություն ցուցաբերեց,որի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ թշնամու վերահսկողության տակ է այսօր։

Շարքը կարելի է շարունակել։
Նրա անունը բոլորիդ հայտնի է։

Նա է կապիտուլյացիայի սիմվոլը և վերջ։

Սրանք փաստեր են, որ 100 հանձնաժողով էլ ստեղծեք՝ անհնար է ջնջել։

Հ.Գ. Факты — вещь упрямая».

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular