ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները Արցախի կողմից ադրբեջանական չեն ճանաչվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության խորհրդարանը շրջանառության մեջ է դրել Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը, ըստ Արցախի Հանրապետության արտգործնախարարի շատ կարևոր փաստաթուղթ է լինելու:

Այս թեմայի մասկն զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին,թե ի՞նչ է տալու այս նախագիծը, եթե այն ի վերջո խորհրդարանն ընդունի` քաղաքագետն ասաց. «Նախ հաշվի առնենք, որ Արցախն ունի Սահմանադրություն, որի համաձայն իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, ես խոսում եմ մինչև պատերազմը եղած իրավիճակի մասին, համարվում էին Արցախի Հանրապետության տարածք, հետևաբար, այս տրամաբանության մեջ, տարածքների օկուպացիայի մասին նախագծի շրջանառումը դրական քայլ է, որովհետև սա նախ մեսիջ է, այդ թվում և՝ Ադրբեջանին, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքները Արցախի կողմից ադրբեջանական չեն ճանաչվում: Այս նախագիծը Արցախի Հանրապետության խախտված տարածքային ամբողջականության փաստի արձանագրումն է, ինչը դրական է ու, միևնույն ժամանակ, ասեմ՝ նաև սուվերենության հայտ է: Իհարկե սա կարելի էր ավելի շուտ անել, բայց հիմա են անում, քանի որ Ադրբեջանը չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը ու կարծես թե չի էլ պատրաստվում ստորագրելու: Հաշվի առնելով նաև ռուսական ազդեցությունն Արցախում, կարծում եմ, որ այս հարցը նաև համաձայնեցված է ռուսական կողմի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular