ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ թուրք-ադրբեջանական դաշինքը չի նյարդայնացնում Մոսկվային ու Պեկինին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ եթե ​​գնահատենք այն, ինչ այժմ կատարվում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում, պարզենք «փաստ», «դեպք», «խնդիր» հասկացությունների վերլուծական կառուցվածքը և էությանը, ինչպես նաև հաշվի առնենք երեք գործողությունները՝ «ժամանակը», «տեղը» և «հանգամանքները», ապա ի հայտ է գալիս որոշակի ինտրիգային աշխարհաքաղաքական հավասարում: 

Նախ փաստերի մասին: Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշայի հռչակագիրը։ Ավելի վաղ դա արել էր Ադրբեջանի խորհրդարանը։ Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Կիրանն ասել է, որ Անկարան և Բաքուն «համատեղ կանոնավոր հանդիպումներ կանցկացնեն ազգային անվտանգության հարցերով», որպեսզի ավելի խորացնեն «երկու պետություն-մեկ ազգ» եզակի սկզբունքը։ Նրա խոսքով «այդ համագործակցությունը կիրականացվի տարբեր ձևերով կախված ոլորտներում իրադարձությունների զարգացումից», այդ թվում՝ «անվտանգության ոլորտի»։ Իրադարձությունների այս ընթացքը ենթադրում է, որ կողմերը հստակ պատկերացում ունեն իրենց ընդհանուր պոտենցիալ սպառնալիքների մասին։ Սակայն հրապարակայնորեն Թուրքիան և Ադրբեջանը չեն մատնանշում արտաքին թշնամուն: Թուրք փորձագետների կարծիքով խնդիրն այստեղ այն է, որ երկու նախագահները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, «ունեն զարգացող աշխարհաքաղաքական անկայունության զգացում և ինչ որ բանի են պատրաստվում»։ Բայց կոնկրետ ի՞նչի։ Այդ առնչությամբ որոշ վերլուծաբաններ նշում են, որ «Թուրքիան ու Ադրբեջանը հակառուսական դաշինք են ստեղծում»։ Բայց այդ տեսակետը չեն կիսում անգամ բրիտանացի գիտնականները, ովքեր հեռու են Ռուսաստանի հանդեպ քաղաքական համակրանք ունենալուց։ Նրանցից Ջոնաթան Քոհենը վստահ է, որ «Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կխուսափի ռիսկերից հասկանալով, որ տարածքներ է վերադարձրել ու հաղթել, բայց նա սպասվածից պակաս շահեկան վիճակում է, և այժմ պետք է շատ աշխատի Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար». Սա առաջին հերթին։

Երկրորդ հերթին ինչպես նշել է թուրք փորձագետ Էնգին Օզերը  Ալիևը հաջողությամբ օգտագործելով Թուրքիայի ռեսուրսները «Անկարայի հետ փաստացի դաշնակցային հարաբերությունները օրինականացնում է»։ Բայց նա չի գնում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանի ստեղծմանը, քանի որ դա ոչինչ է Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի դեմ ակնհայտորեն ավելորդ է։ Ադրբեջանը ճանապարհներ, հյուրանոցներ և օդանավակայաններ է կառուցում, այսինքն նրանք չեն պատրաստվում պատերազմի: Բայց կա մի «ոսկոր կոկորդին»: Խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պայման է դրել նման երթուղու ստեղծումը։ Բայց այդ միջանցքը արտաքին ուժերի կողմից կարող է ընկալվել որպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մեջ տեղավորվող, իսկ դա նոր խնդիրներ կբերի։ Աշխարհաքաղաքական հորիզոնում արդեն որոտներ են հնչում։ Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային հակամարտություն է բռնկվել Դուրանդի գծում, որոշակի ուժեր սկսել են «հրահրել» թալիբներին Պակիստանի դեմ։ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ջունի խոսքով, «ահաբեկչական սպառնալիքներ են սկսվել Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումից և Թուրքեստանի իսլամական կուսակցությունից»: Այսինքն իրական նշաններ կան, որ ինչ որ մեկը սկսել է խարխլել իրավիճակը Աֆղանստանում և նրա շուրջ որպես նոր ձևավորվող Մեծ Մետաքսի ճանապարհի առանցքային օղակ, որի երթուղիներից մեկն էլ Ադրբեջանով և Հայաստանով անցնում է դեպի Թուրքիա։ Կան նաև այլ կարևոր ռազմավարական կետեր: Դրանք Լևանտայի երկրներն են (Սիրիա, Պաղեստին, Լիբանան): Աֆղանստանի սեփականատերը կարող է վերահսկել մայրցամաքային Եվրասիայի տրանսպորտային զարկերակները այնպես, ինչպես Մերձավոր Արևելքի տերը վերահսկում է Ասիայից Եվրոպա հիմնական ծովային և ցամաքային ուղիները։ Այսպիսով, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կապված Անդրկովկասում Մետաքսի ճանապարհի հնարավոր ուղիները վերահսկելու հետ ունեն գլոբալ համընկնող շահեր։ Հավանաբար հենց դրանով կարելի է բացատրել Մոսկվայի հավասարակշռված, ռազմավարական ճշգրտված և ռեսուրս խնայող քաղաքականությունն այդ տարածաշրջանում։ Այստեղից էլ նրա հանգստությունը Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցման հարցում։ Ինչպես և Չինաստանի։ Պեկինը չի արտահայտում զայրույթ կապված Բաքվի և Անկարայի դաշինքի հետ։

Շուշայի արձանագրությունը քաղաքական տարածքում արձանագրված իրադարձություն է։ Հակառակ որոշ կարծիքների, դա «Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանման բաղադրիչներից չէ»։ Միաժամանակ, ինչպես նշել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, «տարածաշրջանը բարդ ժամանակ է ապրում, և Անկարան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը»։  Կենտրոնական Ասիայի ամենամեծ թյուրքալեզու երկրի՝ Ղազախստանի վերջին իրադարձությունները ցույց տվեցին Թուրքիայի սահմանափակ ռեսուրսները, թյուրքական աշխարհում նրա մեծ խաղ խաղալու ունակությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի հետ հարաբերություններում նկատելի է կոնֆլիկտային ներուժի բացակայություն։ Մերձավոր Արևելքի փորձագետ Բասիլ Ալ-Հաջի Ջասեմը պնդում է. «Դժվար թե հնարավոր լինի ասել, որ Ռուսաստանը Ղազախստանում առաջ է անցել Թուրքիայից: Նրանք բոլորովին այլ հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Այո, դա առանց մրցակցության չի, բայց կողմերը դեռ չեն հասել առճակատման»։

Էրդողանը այնպիսի անձնական հարաբերություններ ունի Պուտինի հետ, որը չունի արևմտյան շատ առաջնորդների դեպքում: Ոչ ոք չի ուզում կորցնել դա։ Այդուհանդերձ, Ռուսաստանն ու Թուրքիան հեռու են իրական ռազմաքաղաքական դաշինք ստեղծելուց, և գուցե երբեք էլ դա չլինի։ Հիմա խոսքը ոչ թե ռազմավարական գործընկերության, այլ մարտավարական շահերի համընկնման մասին է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular