ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նույնպես ՄԽ անդամ է, բայց զենք է մատակարարում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Բաքվում ԱՄՆ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն ձգտում է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում, այդ պատճառով էլ սպառազինություն չի վաճառում այս և մյուս կողմին։ Այս մասին փետրվարի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, փոխանցում է Turan-ը։

Ինչո՞վ բացատրել այն, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կոչը Բաքվին և Երեւանին ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ այդպես էլ  չի իրականացվել։

Պատասխանելով Turan-ի այս հարցին ՝ դեսպանն ասել է. «Գլխավորն այն է, որ օգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել խաղաղության։ Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ո՛չ այս, ո՛չ էլ մյուս կողմին մահաբեր սպառազինություն չմատակարարվի։ Մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը ևս Մինսկի խմբի անդամ է, բայց բոլորովին այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին և զենք է մատակարարում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Մենք չենք կարծում, որ դա ընդունելի ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար», - ասել է դեսպանը։

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին միջոցներ և սարքավորումներ է մատակարարում անվտանգության հարցերի լուծման համար: Վերջին տարիներին այդ մատակարարումների ծավալները գերազանցել են 100 մլն դոլարը։

Դրանք ոչ թե զենք են, այլ սարքավորումներ ու միջոցներ՝ սահմանների պահպանության, Կասպից ծովի ազգային հատվածի մոնիթորինգի համար, ռենտգեն սկաներներ՝ մաքսանենգությունը կանխելու համար։ Առաջին հերթին, դա վերաբերում է երկրի հարավային սահմաններին, որտեղ թմրանյութերի մեծ հոսք է նկատվում։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը հարավային սահմանների զգալի մասի նկատմամբ, ԱՄՆ-ն զգալի օգնություն է ցուցաբերել այդ հատվածի հուսալի պահպանությունն ապահովելու համար սարքավորումներ մատակարարելու հարցում։ Վերջին երկու տարիների վիճակագրությունը վկայում է այդ ուղղությամբ առգրավված թմրանյութերի կրկնակի աճի մասին։ Սա ցուցադրում է, թե որքան արդյունավետ է այդ օգնությունը», - ասել Է դիվանագետը։

Մյուս ուղղությունը Կասպից ծովում անվտանգության ապահովումն է, նավթագազային կարեւորագույն ենթակառուցվածքների եւ նավթամուղերի պահպանությունը։ Այդ նպատակով Ադրբեջանին են հանձնվել առափնյա ռադարներ, ամֆիբիա նավակներ եւ սարքավորումներ Կասպից ծովի ազգային հատվածի ամբողջական մոնիթորինգի համար, ասել Է դիվանագետը։

Մինչդեռ ամերիկացի դիվանագետը լռել է Կովկասում ԱՄՆ-ի կարեւորագույն գործընկեր Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ  անդամ երկրի անմիջական մասնակցության մասին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցելու, Ադրբեջանին մահացու զենքի մատակարարման և վարձկանների տեղափոխման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular