ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հակասություններ պետական կառույցների միջև․ դատական համակարգի աղավաղումը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի միջև նոր առճակատում է հասունանում, որը կարող է հանգեցնել կա՛մ Կարեն Անդրեասյանի, կա՛մ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնանկությանը։ Կարեն Անդրեասյանն արդեն բացահայտ մեղադրանքներ է հղում Ջհանգիրյանին ու նրա գլխավորած կառույցին՝ Նիկոլ Փաշինյանի մտադրությունները վիժեցնելու, անկախ դատավորներին չպատժելու մեջ։ Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի եթերում Անդրեասյանը հայտարարել է, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, որոնց մի մասը սկսել են ինքնաբացահայտվել՝ որոշակի քաղաքական ակցիաներով, ակտիվությամբ, մեկը մյուսին պաշտպանելով։

«Ինչ-որ կլանային զգացողություններ կան։ Օրինակ՝ 93 դատավոր ստորագրում է ինչ-որ հայտարարության տակ։ Ես հո չեմ ասում՝ 93-ն էլ կոռումպացված են, բայց տեսնում ենք, որ էնտեղ մի 10, 20, 30 անուն կրկնվում է, հետո լինում է մի ուրիշ ակցիա, որտեղ տեսնում ենք, որ 4, 5-ն էն 30-ից հայտնվել են», - ասել է նախարարը։

2018-ի հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա՝ առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի: Միջազգային իրավական փորձում վեթինգը ենթադրում է անձի կենսագրության ուսումնասիրություն։ Անցումային արդարադատության շրջանում վեթինգի միջոցով ստուգվում են դատավորների ու այլ պաշտոնյաների գործունեությունը։ Դատական համակարգը զտելու, վեթինգի մասին հաճախ է խոսում վեց ամիս առաջ նախարար նշանակված Անդրեասյանը՝ նշանակման առաջին օրերից հայտարարելով՝ վեթինգը սկսվել է։ Այսօր էլ իր ձախողումներն արդարացնելու համար փորձում է մեղքը բարդել Ջհանգիրյանի վրա։

«Ես էսօր գործիք ունեմ, էդ գործիքն արդար ձևով աշխատացնելու շանս կա։ Ես տարա ԲԴԽ, այստեղ մեզ մնում է վերջին շանսը՝ ԲԴԽ-ն լավը լինի, եթե Բարձրագույն դատական խորհուրդը լինի իր բարձունքի վրա, ապա ես ձեզ խոստանում եմ, մեկ տարվա ընթացքում վեթինգը Հայաստանում կվերջանա և կլինի էնպիսի դատական համակարգ, ինչպիսին դուք ուզում եք», -ասել է Անդրեասյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ ԲԴԽ-ն միշտ չէ, որ իր բարձունքում է։

Բանն այն է, որ օրեր առաջ ԲԴԽ-ն արդարացրեց դատավոր Զարուհի Նախշքարյանին, հընթացս էլ հաճախ են մերժում արդարադատության նախարարության հարուցած վարույթները։ Եվ Անդրեասյանի ու Ջհանգիրյանի առճակատումը հասել է «դիվանբաշուն»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Անդրեասյանը պահանջել է կա՛մ Ջհանգիրյանը բավարարում է իր բոլոր վարույթները, կա՛մ իրենցից մեկնումեկը պետք է լքի պետական աշխատանքը։

Գարիկ Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular