ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աբիժնիկը» …

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց հանդեպ քրոնիկ ատելություն տածելը, հայտնի բան է, հոգեբույժների կողմից վաղուց հոգեկան շեղվածության յուրատեսակ դրսևորում է համարվում. ապացուցված է' մարդկության պատմության էջերից հայտնի մարդակերպ պարազիտների բացարձակ մեծամասնությունը տառապել է հենց մարդատյացությամբ:

Հայաստանում,որն, ինչպես հայտնի է, գտնվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, դատելով հատկապես վերջին շրջանում որոշ ԶԼՄ-ների լաչառ ջղաձգումներից' ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ, հատկապես «ընդդիմություն» ինքնահռչակված, բայց իրականում Բաղրամյան 26-ի աչքունքին նայողներից մի քանիսի մոտ, դիցուք` Նիկոլ Փաշինյանի, տրամադրության կտրուկ ու հիվանդագին անկում է կարծես նկատվում,ու սրանք,չիմանալով' էլ որտեղից կախվեն, որոշել են հիմա էլ քննադատության առարկա դարձնել Ծառուկյանի մասին պատմող բավական խոսուն «Մարդ,որը կառուցում է» ֆիլմաշարն ու ձեռքի հետ էլ իրենց արատավոր սովորության համաձայն կծմծել հայտնի գորչին:

Թե հատկապես որն է մի գրկից մյուսը շարունակ ցատկոտող քաղաքական գործչի ատելության պատճառը Ծառուկյանի անձի նկատմամբ,անկեղծ ասած,այնքան էլ հասկանալի չէ: Եթե փորձենք ենթադել,թե Փաշինյանը փորձում է այսկերպ հավանական քաղաքական օպոնենտի ուղղությամբ ցեխ շպրտելու ապաշնորհ պրակտիկա իրականցնել, ապա այստեղ ակամա բախվում ենք երկուսի միջև գոյություն ունեցող տրամաչափային անհամատեղելիության իրողությանը,քանի որ առնվազն ինքնասիրահարված անհույս մեկը պետք է լինել' կարծելու,թե ասենք կարիճը կարող է առյուծին մրցակից դիտվել,կամ նապաստակը'հովազին:Պարզ է,չէ՞,որ այստեղ միանգամայն անհամատեղելի կենսաբանական միավորների հետ գործ ունենք,ու ոչ մի բանական էակ էվոլյուցիոն տարբեր աստիճանների վրա գտնվողների միջև որևիցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մրցակցութուն նշմարել առհասարակ չի կարող:

Այս դեմքում,սակայն, մեկ այլ հարց է առաջանում'եթե նույնիսկ միաբջիջ օրգանիզմներին է հասանելի վերոհիշյալ ճշմարտությունն,ապա էլ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Փաշինյանի ատելությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. ակնհայտ է,որ ճիգ ու եռանդ չեն խնայում'հանիրավի վարկաբեկելու սիրված գործչին: Բոլոր տարբերակներից, սակայն, ըստ մեզ, ամենատրամաբանականը պարզ նախանձն է' արատավոր մի էմոցիա, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր ստորություննները: Իսկ նախանձելու տեղ,ինչպես հասկանալի է,Փաշինյանն իրոք որ ունի: Ինքնե՛րդ դատեք' ինքն իրեն ի սկզբանե ընդդիմադիր հռչակած բայց իրականում դաշտում իշխանական «պեշկա» հանդիսացող Փաշինյանը, չնայած տարիների գործադրած ջանքերին,այդպես էլ չկարողացավ այս տարիների ընթացքում պատշաճ կերպով դաշտում ինքնադրսևորվել. եթե ինչ-որ մեկը մեզ կարող է բացի տխմար ճվճվոցներից ինչ-որ բան հիշել Փաշինյանի գործունեությունից, կխնդրեինք մեզ լուսավորել. միայն պատվիրված աղաղակներ, խորհրդարանական յուրատեսակ ամբիոնային շոուներ, աքլորանալու անհույս ու դատարկ փորձեր:

Ասել կուզի'այս մարդն իր քաղաքական գործունեութան ընթացքում բացի անիմաստ տեղը մարդկանց ականջը տանելուց ուրիշ ոչնչով աչքի չի ընլել: Ու հիմա, փաստորեն, երևիթե զգալով սեփական սնանկությունը'հատկապես վերոհիշյալ ֆիլմաշարի ֆոնին,Նիկոլն ու յուր թիմը որոշել են վրեժ լուծել աշխարհից ու բողոքել,թե ինչպես է ստացվում այնպես,որ ոմանք դատարկ խոսքեր բաց թողելու փոխարեն նախընտրում են ուժերի ներածին չափով ծառայություն մատուցել հայրենիքին ու հայությանը:Բա էղա՞վ,բա իրե՞նք,բա իրենց ո՞վ պետք է գովաբանի,ո՞վ պետք է գնահատանքի ու շնորհակալության խոսքեր ասի.իրենք էլ են, չէ՞, մարդ,իրենք էլ սիրո ու ջերմության կարիք ունեն…

Այսքանից հետո, պարզապես, մնում է մի խորհուրդ տալ տվայտվածներին' ձեր շուրջը չարություն տարածելու փոխարեն' սովորե՛ք կառուցողական վարքագիծ ցուցաբերել ու մի՛ ընկեք մատի ու մատանու արանքը, մի՛ փորձեք քաղաքական միմոսի ձեր կարիերան ի հաշիվ այլոց կերտել: Ավելի լավ է ջանացե՛ք համակերպվել բնությամբ ձեզ հատկացված տեղին ու դերին ու հասակներիցդ բարձր մի՛ փորձեք թռչել. վայրեջքը խիստ ցավոտ է լինելու…

Տիգրան Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular